ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 153 |
քաղ. Մոսկվա |
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԻՊԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ, ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ՏԻՊԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ՝ ԴՐԱ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՅՈՒՄ ՄՏՑՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ 4-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետի ութերորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 9-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 232 որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային միջոցի տիպի հավանության, ամրաշրջանակի տիպի հավանության, տեխնիկական կանոնակարգին համապատասխանությունը հաստատող փաստաթուղթը վերացնելու մասին ծանուցման, տրանսպորտային միջոցի կոնստրուկցիայի անվտանգության մասին վկայականի և տրանսպորտային միջոցը՝ դրա կոնստրուկցիայում մտցված փոփոխություններով, անվտանգության պահանջներին համապատասխանության մասին վկայականի ձևաթղթերի լրացման կանոնների 4-րդ հավելվածի 6-րդ դաշտում «Շարժիչի տեղադիրքը» և «Թափքի տիպը/դռների քանակը (M1 կատեգորիայի համար)» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
»: |
2. Սահմանել, որ նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը, տրված տրանսպորտային միջոցի կոնստրուկցիայի անվտանգության մասին վկայականները վավերական են սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունների կիրառմամբ ձևակերպված՝ տրանսպորտային միջոցի կոնստրուկցիայի անվտանգության մասին վկայականների հետ մեկտեղ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: