ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2019 թվականի |
թիվ 9 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ
Ընդունելով և բարձր գնահատելով Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի՝ Ելբասի Նուրսուլթան Աբիշի Նազարբաևի՝ որպես եվրասիական ինտեգրման գաղափարի հեղինակի բացառիկ դերը, ինչպես նաև հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ստեղծման, զարգացման և ամրապնդման մեջ նրա ներդրումը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Շնորհել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Ելբասի Նուրսուլթան Աբիշի Նազարբաևին «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի» կոչումը։
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահն իրավունք ունի մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին, արտահայտելու դիրքորոշում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերը քննարկելիս, ներկայացնելու առաջարկներ Եվրասիական տնտեսական միության գործունեության և հետագա զարգացման հարցերի առնչությամբ։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: