ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 22-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-380-Ն) 21-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը «որոշման կայացվելը» բառերից հետո լրացնել «, իսկ զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում վեց ամսից ոչ ավելի, բացառությամբ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների, որոնց պայմանագրով նախատեսված ծառայության ժամկետը չի ավարտվել» բառերով:
Հոդված 2. Օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) սույն օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված` զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում` կադրերի տրամադրության տակ թողնելու առավելագույն ժամկետը լրանալու կապակցությամբ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|