ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2019 թվականի |
թիվ 25 |
քաղ. Մոսկվա |
«ՈՒՈՐԼԴՍՔԻԼԼՍ» (WORLDSKILLS) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ (ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 1 հավելված) 3-րդ կետի 1-ին, 4-րդ և 20-րդ ենթակետերին, 24-րդ կետի 15-րդ ենթակետին, «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 3-րդ, 9-րդ և 18-րդ կետերին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 48-րդ և 50-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Թույլատրել Եվրասիական տնտեսական միության տարածք՝ «Ուորլդսքիլլս» (WorldSkills) մասնագիտական վարպետության պաշտոնական միջազգային մրցման միջոցառումներ (այսուհետ՝ Միջոցառումներ) կազմակերպելու և անցկացնելու համար նախատեսված և հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման համար թույլատրված ապրանքների ներմուծումը, ինչպես նաև Միության մաքսային տարածքից այդ ապրանքների արտահանումը հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտին՝ առանց արգելքների և սահմանափակումների կիրառման՝ բացառությամբ սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների ու ճառագայթային պահանջների, ինչպես նաև արտահանման հսկողության և ռազմական նշանակության արտադրանքի նկատմամբ կիրառվող միջոցների։
2. Թույլատրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի որոշման թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկի 2.16 (քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) բարձր հաճախականության սարքվածքներ, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող), 2.19 (ծածկագրման (գաղտնագրման) միջոցներ) բաժիններում ներառված՝ անձնական օգտագործման համար նախատեսված Միության մաքսային տարածք այն ապրանքների ներմուծումը, ինչպես նաև Միության մաքսային տարածքից արտահանումը, որոնք օգտագործվում են ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող մասնագիտական գործունեության մեջ Միության այն անդամ պետությունում (այսուհետ՝ անդամ պետություն) հավատարմագրված օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից, որի տարածքում անցկացվում են Միջոցառումները՝ այդ Միջոցառումներին մասնակցելու համար՝ առանց ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված՝ պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքների նկատմամբ պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողությունը (հսկողությունը) իրականացվում է անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից՝ հաշվի առնելով սույն որոշման 4-րդ կետով սահմանված առանձնահատկությունները։
4. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում սանիտարահամաճարակաբանական պետական հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի II բաժնում ներառված՝ սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք իրականացվում է առանց դրանց պետական գրանցման և առանց պետական գրանցման մասին վկայականները ներկայացնելու:
5. Մաքսային գործի ոլորտում հսկողության և վերահսկողության գործառույթներ իրականացնող այն անդամ պետության գործադիր իշխանության մարմնին, որի տարածքում անցկացվում են Միջոցառումները, ապահովել մյուս անդամ պետությունների մաքսային մարմիններին այն անձանց մասին տեղեկությունների հաղորդումը, որոնք իրավասու են սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար և որոնք այդ ապրանքների ուղարկողները և (կամ) ստացողներն են:
6. Սույն որոշման գործողությունը տարածվում է այն ապրանքների վրա, որոնք ներմուծվում են Միության մաքսային տարածք սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, ինչպես նաև այն ապրանքների վրա, որոնք գտնվում են Միության մաքսային տարածքում և ձևակերպված են հատուկ մաքսային ընթացակարգով մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ Միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ օգտագործելու նպատակով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|