ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 279-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 47,269,832 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՖՐԻՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620452) 2022 թվականի մարտի 21-ին կնքված՝ N ՀՀ/ԱՖՎ-03/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների իրականացում` 15,995,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԳՐԻՆ ՕՊՇՈՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00466963) 2022 թվականի մարտի 21-ին կնքված՝ N ՀՀ/ԱՖՎ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքների իրականացում` 19,213,332 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԷԿՈՎԻԼ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2022 թվականի մարտի 21-ին կնքված՝ N ՀՀ/ԱՖՎ-02/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների իրականացում` 12,061,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
19.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 279-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման համար «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «ՍՕՍ - մանկական գյուղ Իջևան» տարածքում և Երևան քաղաքի «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում արևային ֆոտովոլտային /ON GRID/ կայանների տեղադրում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Երևան և Տավուշի մարզի Իջևան քաղաքներ, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
47,269,832 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ, «ՍՕՍ - մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «ՍՕՍ - մանկական գյուղ Իջևան» և Երևան քաղաքի «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. մայիսի 3-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է տեղադրել 50 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային /ON GRID/ կայաններ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի տարածքում՝ 15,995,000 դրամ, ժամկետները՝ 2022 թ. մայիսի 3-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը, «ՍՕՍ - մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «ՍՕՍ - մանկական գյուղ Իջևան» տարածքում՝ 19,213,332 դրամ, ժամկետը՝ 2022 թ. մայիսի 3-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը և Երևան քաղաքի «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում 30 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային /ON GRID/ կայանի տեղադրում՝ 12,061,500 դրամ, ժամկետները՝ 2022 թ. մայիսի 3-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի համար արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 15,995,000 դրամ, «ՍՕՍ - մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «ՍՕՍ - մանկական գյուղ Իջևան» տարածքում արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 19,213,332 դրամ և Երևան քաղաքի «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 12,061,500 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը փոփ. 27.07.22 N 540-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
19.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.07.2022, N 540-Ա | 28.07.2022, N 279-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|