Գլխավոր տեղեկություն
Номер
N 279-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
19.04.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
19.04.2022
Дата вступления в силу
20.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 279-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 47,269,832 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՖՐԻՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620452) 2022 թվականի մարտի 21-ին կնքված՝ N ՀՀ/ԱՖՎ-03/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների իրականացում` 15,995,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ԳՐԻՆ ՕՊՇՈՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00466963) 2022 թվականի մարտի 21-ին կնքված՝ N ՀՀ/ԱՖՎ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքների իրականացում` 19,213,332 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ԷԿՈՎԻԼ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2022 թվականի մարտի 21-ին կնքված՝ N ՀՀ/ԱՖՎ-02/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների իրականացում` 12,061,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

    

Երևան

 

 

19.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 279-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման համար «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «ՍՕՍ - մանկական գյուղ Իջևան» տարածքում և Երևան քաղաքի «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում արևային ֆոտովոլտային /ON GRID/ կայանների տեղադրում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Երևան և Տավուշի մարզի Իջևան քաղաքներ, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

47,269,832 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ, «ՍՕՍ - մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «ՍՕՍ - մանկական գյուղ Իջևան» և Երևան քաղաքի «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. մայիսի 3-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է տեղադրել 50 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային /ON GRID/ կայաններ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի տարածքում՝ 15,995,000 դրամ, ժամկետները՝ 2022 թ. մայիսի 3-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը, «ՍՕՍ - մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «ՍՕՍ - մանկական գյուղ Իջևան» տարածքում՝ 19,213,332 դրամ, ժամկետը՝ 2022 թ. մայիսի 3-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը և Երևան քաղաքի «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում 30 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային /ON GRID/ կայանի տեղադրում՝ 12,061,500 դրամ, ժամկետները՝ 2022 թ. մայիսի 3-ից մինչև 2022 թ.

նոյեմբերի 30-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի համար արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 15,995,000 դրամ, «ՍՕՍ - մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «ՍՕՍ - մանկական գյուղ Իջևան» տարածքում արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 19,213,332 դրամ և Երևան քաղաքի «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 12,061,500 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 27.07.22 N 540-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

 

19.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ