Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 6
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
22.02.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
22.02.2019
Дата вступления в силу
11.04.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

22 փետրվարի 2019 թվականի

թիվ 6

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 353-րդ հոդվածի 5-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 12930 -րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման մասին տեղեկությունների կազմը, կառուցվածքը և ձևաչափը, ինչպես նաև դրանց տրամադրման պարբերականությունն ու կարգը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ իրականացնել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների լիազորված մարմինների՝ սույն որոշման 1-ին կետին համապատասխան տրամադրվող տեղեկությունների հավաքման և մշակման աշխատանքների համակարգումը.

Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում մաքսային ենթակառուցվածքի վիճակի, զարգացման դինամիկայի և միտումների մասին հաշվետու տարվա համար տեղեկատվության նախապատրաստումը և տեղադրումը Միության պաշտոնական կայքում յուրաքանչյուր տարի՝ ապրիլի 1-ից ոչ ուշ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի փետրվարի 22-ի

թիվ 6 որոշման

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման մասին տեղեկությունների կազմը, կառուցվածքը և ձևաչափը, ինչպես նաև դրանց տրամադրման պարբերականությունն ու կարգը

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների կողմից ձևավորվող տեղեկությունների կազմը ներառում է՝

ա) տեղեկություններ՝ անդամ պետության տարածքում տեղակայված՝ դրա մաքսային սահմանի անցակետերի քանակի մասին՝ ըստ միջազգային հաղորդակցության տեսակների.

բ) տեղեկություններ՝ հաշվետու տարվա ընթացքում անդամ պետության անցակետերով տեղափոխված տրանսպորտային միջոցների քանակի մասին.

գ) տեղեկություններ՝ հաշվետու տարվա ընթացքում անդամ պետության անցակետերով տեղափոխված ապրանքների քաշի մասին (տոննայով համաքաշը):

2. Սույն փաստաթղթի 1-ին կետում նշված տեղեկությունները տրամադրվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ հետևյալ ձևով՝

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման մասին տեղեկությունների

կառուցվածքը, որոնք տրամադրվում են________________________
                                                                                  (անդամ պետության անվանումը)

 



20— թվականի հունվարի 1-ի դրությամբ

 

Մաքսային սահմանի անցակետեր՝ ըստ միջազգային հաղորդակցության տեսակների

Անցակետերի քանակ (գործող/չգործող)

Հաշվետու տարվա ընթացքում անցակետերով տեղափոխված տրանսպորտային միջոցների քանակ

Հաշվետու տարվա ընթացքում անցակետերով տեղափոխված ապրանքների ընդհանուր քաշ
(տոննա համաքաշ)

մուտք

ելք

մուտք

ելք

1

2

3

4

5

6

Ավտոմոբիլային (ավտոճանապարհային)

         

Երկաթուղային (երկաթուղային շարժակազմ)

         

Օդային

         

Հետիոտնային
(առկայության դեպքում)

         

Ծովային
(առկայության դեպքում)

         

Գետային
(առկայության դեպքում)

         

Լճային
(առկայության դեպքում)

         

Խառը
(առկայության դեպքում)

         

Ընդամենը

         
 

3. Անդամ պետությունների լիազորված մարմիններն ապահովում են յուրաքանչյուր տարի` մարտի 1-ից ոչ ուշ, սույն փաստաթղթի 1-ին կետում նշված տեղեկությունների տրամադրումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ *.xls էլեկտրոնային ձևաչափով՝ հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝ cis@eecommission.org:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: