Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 34
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
29.04.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
29.04.2019
Дата вступления в силу
16.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո ՇՈՒ Մ

29 ապրիլի 2019 թվականի

թիվ 34

քաղ. Երևան

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ԹԻՎ 90 ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 90 որոշումը փոփոխելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) եւ այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2019 թվականի

թիվ

քաղ. Երևան

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 90 որոշումը փոփոխելու մասին

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի 30-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան՝ հաշվի առնելով Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 11 հանձնարարականին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի «Եվրոպական միության (Եվրոպական միության երկրների) ծագում ունեցող եւ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող հերբիցիդների նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» թիվ 90 որոշման մեջ (այսուհետ՝ թիվ 90 որոշում) փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացված խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Անհրաժեշտ համարել փոփոխությունների կատարումը թիվ 90 որոշման մեջ:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ սահմանված կարգով որոշում ընդունել թիվ 90 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ նախատեսելով Եվրոպական միության ծագում ունեցող՝ «BASF» եւ «SYNGENTA» ապրանքային նշաններով հերբիցիդների՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծումն ապահովելու մասով պարտավորությունների ընդունումը եվրոպացի արտադրողների կողմից։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ իրականացնել Եվրասիական տնտեսական միության շուկայում հերբիցիդների գների մոնիթորինգ՝ Եվրասիական տնտեսական միությունում հակագնագցման միջոցի գործողության պայմաններում հերբիցիդներ արտադրողների կողմից գների անհիմն բարձրացում թույլ չտալու նպատակով՝ գների անհիմն բարձրացման փաստերի հայտնաբերման դեպքում նախատեսելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի կողմից 1 ամսվա ընթացքում այդ միջոցի վերանայման նախաձեռնում։

4. Սահմանել, որ թիվ 90 որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 2-րդ կետին համապատասխան՝ դրանում փոփոխություններ կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: