Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 197
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
19.11.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
19.11.2019
Дата вступления в силу
02.12.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2019 թվականի

թիվ 197

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 13-րդ և 14-րդ կետերին համապատասխան և աշխատանքի օպտիմալացման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 46 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին փաստաթղթաշրջանառության կանոններում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի նոյեմբերի 19-ի

թիվ 197 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին փաստաթղթաշրջանառության կանոններում կատարվող

 

1. 80-րդ կետի առաջին պարբերությունում և 105-րդ կետի առաջին պարբերությունում «Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի հետ համատեղ» բառերը հանել:

2. 148-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«148. Միության պաշտոնական կայքում տեղադրելու համար նախատեսված՝ Միջկառավարական խորհրդի որոշման (կարգադրության), Բարձրագույն խորհրդի որոշման (կարգադրության) ֆայլը, համապատասխան էլեկտրոնային հաղորդագրությանը կից, էլեկտրոնային փոստի միջոցով, Իրավական դեպարտամենտի պատասխանատու աշխատակցի կողմից ուղարկվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ:»:

3. 151-րդ կետում՝

ա) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Միության մարմինների այն ակտերն ուժի մեջ մտնելու օրացուցային ամսաթվի մասին տեղեկատվական տեղեկություններ նախապատրաստելու համար, որոնցում ուժի մեջ մտնելու պահը սահմանված չէ կոնկրետ օրացուցային ամսաթվով կամ պաշտոնական հրապարակման ամսաթվով, Միության պաշտոնական կայքում ակտը տեղադրելու օրը Իրավական դեպարտամենտ է ուղարկվում ակտը ուժի մեջ մտնելու օրացուցային ամսաթիվը սահմանելու անհրաժեշտության մասին ծառայողական գրությունը՝ հրապարակված ակտերի ցանկի կցմամբ: Ծառայողական գրությունն ուղարկվում է Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտի կողմից՝ Հանձնաժողովի ակտերի առնչությամբ, Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի կողմից՝ Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն խորհրդի ակտերի առնչությամբ:».

բ) երրորդ և հինգերորդ պարբերություններում «Տեղեկատվական» բառից առաջ ավելացնել «համապատասխանաբար՝ Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ կամ» բառերը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: