ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 216 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և առաջնորդվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխման և ներքին տարանցման ժամանակ» ընդհանուր գործընթացն Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխման և ներքին տարանցման ժամանակ» ընդհանուր գործընթացն Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխման և ներքին տարանցման ժամանակ» ընդհանուր գործընթացն Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխման և ներքին տարանցման ժամանակ» ընդհանուր գործընթացին միանալու կարգը:
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 9 ամսվա ընթացքում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխման և ներքին տարանցման ժամանակ» ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելու ընթացակարգի կատարումն ապահովելու խնդրանքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: