ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 210 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ԹԻՎ 79 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 13-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 019/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ» թիվ 79 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուն պես, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2019 թվականի մայիսի 28-ի թիվ 55 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 210 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 13-ի թիվ 79 որոշման մեջ կատարվող
1. Անվանումը և 1-ին կետը «համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի» բառերից հետո լրացնել «(համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների)» բառերով:
2. Նշված որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի ցանկում, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ՝
ա) անվանումը «համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի» բառերից հետո լրացնել «(համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների)» բառերով.
բ) 1-ին բաժնում՝
«Ձեռքերի անհատական պաշտպանության միջոցներ՝ մեխանիկական ազդեցությունից պաշտպանելու համար» ենթաբաժնի «Արտադրատեսակներ տրիկոտաժից, ձեռնոցային, բացի մանկականից» դիրքից «, բացի մանկականից» բառերը հանել
«Ձեռքերի անհատական պաշտպանության միջոցներ՝ մեխանիկական ազդեցությունից պաշտպանելու համար» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժին՝
«Ձեռքերի անհատական պաշտպանության միջոցներ՝ ջրից և ոչ թունավոր նյութերից պաշտպանելու համար | ||
Թաթմաններ և ձեռնոցներ՝ ջրից և ոչ թունավոր նյութերի լուծույթներից պաշտպանելու համար |
3926 20 000 0-ից, 4015-ից, 6216 00 000 0-ից |
համապատասխանության հայտարարագիր». |
«Ոտքերի անհատական պաշտպանության միջոցներ՝ սահումից պաշտպանելու համար» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժին՝
«Ոտքերի անհատական պաշտպանության միջոցներ՝ ջրից և ոչ թունավոր նյութերի լուծույթներից պաշտպանելու համար | ||
Ճտքակոշիկներ հատուկ՝ ռետինե, կաղապարի կամ ձուլվածքային, պոլիմերային նյութերից՝ ջրից և ոչ թունավոր նյութերի լուծույթներից պաշտպանելու համար |
6401-ից |
համապատասխանության հայտարարագիր». |
«Գլխի անհատական պաշտպանության միջոցներ» ենթաբաժնից հանել «Սաղավարտներ՝ պաշտպանիչ, մոտոցիկլետների և մոպեդների վարորդների և ուղևորների համար» դիրքը.
«Լսողական օրգանի անհատական պաշտպանության միջոցներ» ենթաբաժնում «համապատասխանության հայտարարագիր» բառերը փոխարինել «համապատասխանության հավաստագիր» բառերով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|