Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 159
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
01.12.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
01.12.2020
Дата вступления в силу
06.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 159

քաղ. Մոսկվա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԿՈՌՈԶԻԱԿԱՅՈՒՆ ՊՈՂՊԱՏԻՑ ՃԱՇԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԵՎ ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ65 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի մայիսի 19-ի թիվ 56 որոշմամբ սահմանված՝ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ անցկացված կրկնակի քննության արդյունքներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի պատրաստած զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ կոռոզիակայուն պողպատից ճաշի պարագաների և խոհանոցային պատկանելիքների համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի մայիսի 19-ի թիվ 56 որոշմամբ սահմանված՝ հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգել մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝

ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի մայիսի 19-ի թիվ 56 որոշմամբ նախատեսված չափով հակագնագցման տուրքի գանձումը.

ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2020 թվականի մայիսի 12-ի թիվ 65 որոշմանը համապատասխան վճարված (գանձված) հակագնագցման տուրքի գումարների՝ նախնական հակագնագցման տուրքերը գանձելու համար սահմանված կարգով հաշվանցման իրականացումը հակագնագցման տուրքին և դրա հաշվեգրումը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին, որտեղ այն վճարվել (գանձվել) է:

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2020 թվականի մայիսի 12-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ կոռոզիակայուն պողպատից ճաշի պարագաների և խոհանոցային պատկանելիքների համար հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգելու մասին» թիվ 65 որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան