Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 123
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
23.07.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
23.07.2019
Дата вступления в силу
25.08.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2019 թվականի

թիվ 123

քաղ. Մոսկվա

 

ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ՕԿԼՅՈՒԴԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Սրտաբանական օկլյուդերը, որն ինքնաբացվող մանրէազերծ սարքվածք է, որը պատրաստված է ներսից սինթետիկ պոլիմերով լցված նիտինոլային ցանցից (տիտանի ու նիկելի համաձուլվածք), ծալված վիճակում ունի խողովակի ձև, պատրաստման նյութի «հիշողության» էֆեկտի հաշվին բացվելիս ստանում է երկու սկավառակի (հովանոցի) ձև և նախատեսված է սրտի միջնապատերի արատների (անցքերի) ոչ վիրաբուժական (ռենտգենաէնդովասկուլյար) փակման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման՝ 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9021 90 900 9 ստորաենթադիրքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

    

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: