Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 149
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
10.09.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
10.09.2019
Дата вступления в силу
13.10.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2019 թվականի

թիվ 149

քաղ. Մոսկվա

 

«ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգը հաստատելու մասին» թիվ 169 որոշմամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 15-ի «Տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների վերաբերյալ այն տեղեկությունների կազմը, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները կարող են ստանալ, և այդ տեղեկությունների ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 2 որոշման հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կատարել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 21-ի «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնությունների իրականացման դեպքում ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» թիվ 136 որոշմամբ հաստատված ընդհանուր գործընթացի իրագործման կանոններում՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի սեպտեմբերի 10-ի

թիվ 149 որոշման

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող փաստաթղթերի, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններ կատարելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոններում կատարվող

 

1. V բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 281 կետով՝

«281 Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման առանձնահատկությունները տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին տեղեկություններն անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ստանալու մասով, որոնք հավաստում են արտադրանքի համապատասխանությունը Միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին կամ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող Միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին, սահմանվում են թիվ 21 հավելվածի համաձայն:»:

2. Նշված կանոնների թիվ 2 հավելվածի 4-րդ կետում՝

ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման ժամանակ համապատասխանության հավաստման վերաբերյալ փաստաթղթերի մասին տեղեկություններն անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ստանալու մասով:».

բ) տասներկուերորդ պարբերությունում «Կառավարությանն առընթեր» բառերը հանել:

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 21 հավելվածով՝

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 21

«Արտաքին և փոխադարձ առևտրի
կարգավորման ժամանակ Եվրասիական
տնտեսական միության անդամ պետությունների
լիազորված մարմինների կողմից
ձևակերպվող փաստաթղթերի այդ թվում՝

արգելքների ու սահմանափակումների

պահպանումը հաստատելու նպատակով
մաքսային գործառնություններ կատարելու
ժամանակ ներկայացվող փաստաթղթերի
տվյալների բազաների օգտագործում»
ընդհանուր գործընթացի իրագործման
կանոնների

 

«Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող փաստաթղթերի, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններ կատարելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման առանձնահատկությունները՝ տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին տեղեկությունները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ստանալու մասով, որոնք հավաստում են արտադրանքի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին կամ սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող Միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում են «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող փաստաթղթերի, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններ կատարելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի (այսուհետ՝ ընդհանուր գործընթաց) իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման առանձնահատկությունները՝ տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին տեղեկությունները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) մաքսային մարմինների կողմից ստանալու մասով, որոնք հավաստում են արտադրանքի համապատասխանությունը Միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին կամ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող Միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին՝ հաստատված(այսուհետ՝ արտադրանքի պետական գրանցման վկայականներ):

2. Սույն փաստաթուղթը մշակվել է Միություն իրավունքի մաս կազմող հետևյալ միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան՝

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիր.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգը հաստատելու մասին» թիվ 169 որոշում.

Մաքսային միության հանձնաժողովի «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 229 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի «Արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին» թիվ 80 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 15-ի «Տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների վերաբերյալ այն տեղեկությունների կազմը հաստատելու մասին, որոնք կարող են ստացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից, և այդ տեղեկությունների ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 2 որոշում.

3. Սույն փաստաթղթի նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

միասնական ռեեստր՝ ընդհանուր տեղեկատվական ռեսուրս, որը պարունակում է տեղեկություններ տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին և որի ձևավորումն ու վարումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ՝ Եվրասիական տնտեսական միության և անդամ պետությունների այն պետական մարմինների տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում, որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, լիազորված են տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ազգային մասը վարելու համար.

միասնական ռեեստրի ազգային մաս՝ տեղեկատվական ռեսուրս, որը պարունակում է տեղեկություններ տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին և որի ձևավորումն ու վարումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով անդամ պետության՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան միասնական ռեեստրի ազգային մասը վարելու համար լիազորված պետական մարմնի կողմից։

4. Տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին տեղեկություններն անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ստանալու մասով՝ ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման ժամանակ՝

փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ ասելով հասկանում ենք տեղեկություններ տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների վերաբերյալ.

ընդհանուր տեղեկատվական ռեսուրս ասելով հասկանում ենք միասնական ռեեստր.

ազգային տեղեկատվական ռեսուրս ասելով հասկանում ենք միասնական ռեեստրի ազգային մաս.

անդամ պետությունների լիազորված մարմիններ ասելով հասկանում ենք անդամ պետությունների պետական մարմիններ, որոնք, այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան, լիազորված են միասնական ռեեստրի ազգային մասերը ձևավորելու և վարելու համար.

կամ պետությունների շահագրգռված մարմիններ ասելով հասկանում ենք անդամ պետությունների մաքսային մարմիններ՝

Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն.

Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեն.

Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեն.

Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունը.

Ռուսաստանի Դաշնության համար՝ Դաշնային մաքսային ծառայությունը։

5. Տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների վերաբերյալ այն տեղեկությունների կազմը, որոնք անդամ պետությունների մաքսային մարմինները կարող են ստանալ ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման ժամանակ, և այդպիսի տեղեկությունների ստացման կարգը սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 2 որոշմամբ:

Տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին տեղեկություններն անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ստանալու մասով՝ ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում արտադրանքի պետական գրանցման վկայականների տեղեկությունների ձևաչափերը և կառուցվածքները սահմանելիս հաշվի են առնվում էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների այն ձևաչափերն ու կառուցվածքները, որոնք ներկայացված են «Տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ձևավորումը, վարումը և օգտագործումը» ընդհանուր գործընթացը՝ միասնական ռեեստրի ձևավորմանը վերաբերվող մասով, արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրության մեջ:

6. Ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման ժամանակ անդամ պետության մաքսային մարմինը հարցում է ուղարկում Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու մասին, որոնք անհրաժեշտ են մաքսային գործառնություններ կատարելու և մաքսային հսկողություն իրականացնելու համար։»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան