Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 157
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
17.09.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
17.09.2019
Дата вступления в силу
19.10.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2019 թվականի

թիվ 157

քաղ. Մոսկվա

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ կենդանիների նույնականացման միջոցների դասակարգիչը (այսուհետ՝ դասակարգիչ):

2. Դասակարգիչը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սահմանել, որ՝

դասակարգիչը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

դասակարգչի մասով օպերատորի գործառույթները կատարում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը.

դասակարգչի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման ոլորտում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներ իրագործելիս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 
 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի սեպտեմբերի 17-ի

թիվ 157 որոշմամբ

 

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

կենդանիների նույնականացման միջոցների

 

I. Մանրամասնեցված տեղեկություններ դասակարգչից

 

Կենդանիների նույնականացման միջոցի տեսակի ծածկագիրը

Կենդանիների նույնականացման միջոցի ծածկագիրը

Անվանումը

01

տեսողական միջոցներ

 

0101

ականջապիտակ

 

0102

օղակ

 

0103

վզնոց

 

0104

խարանադրոշմ

 

0105

դաջվածք

 

0199

այլ

02

էլեկտրոնային միջոցներ

 

0201

միկրոչիպով ականջապիտակ (տարբերանիշ)

 

0202

բոլյուս

 

0203

ներարկային միկրոչիպ

 

0299

այլ

03

խառը միջոցներ

 

0301

ականջապիտակ՝ միկրոչիպով և մարդու կողմից ընթերցվող նույնականացուցիչով

 

0302

ականջապիտակ՝ միկրոչիպով և մեքենայով ընթերցվող նույնականացուցիչով

 

0303

ականջապիտակ՝ միկրոչիպով և մեքենայով ընթերցվող ու մարդու կողմից ընթերցվող նույնականացուցիչով

 

0399

այլ

04

այլ միջոցներ

 

0499

այլ միջոց (բացառությամբ տեսողական, էլեկտրոնային, խառը միջոցների)

 

II. Դասակարգչի անձնագիրը

 

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

056

2

Տիպը

2՝ դասակարգիչ

3

Անվանումը

կենդանիների նույնականացման միջոցների դասակարգիչ

4

Հապավումը

ԿՆՄԴ

5

Նշագիրը

ՄԴ 056-2019 (խմբ. 1)

6

Տեղեկատուի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 157 որոշում

7

Տեղեկատուն (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

2019 թվականի հոկտեմբերի 19

8

Տեղեկատուի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

 

9

Տեղեկատուի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը

-

10

Օպերատորը (օպերատորները)

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11

Նշանակությունը

նախատեսված է կենդանիների նույնականացման միջոցների մասին տեղեկությունների համակարգման և ծածկագրման համար

12

Անոտացիան (կիրառման ոլորտը)

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության ապահովում

13

Առանցքային բառերը

կենդանիների նույնականացում, նույնականացման միջոցներ

14

Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

անասնաբուժասանիտարական միջոցներ

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը

2՝ դասակարգիչը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկատուների (դասակարգիչների) առկայությունը

2՝ դասակարգիչը չունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

2՝ համակարգման (դասակարգման) ստորակարգային մեթոդ, աստիճանների (մակարդակների) թիվ՝ 1

18

Վարման մեթոդիկան

1՝ դասակարգչի վարման կենտրոնացված մեթոդիկա:

Դասակարգչի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Օպերատորն ապահովում է դասակարգչի արդիական տեղեկությունների տեղադրումը Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներում: Արժեքը հանելու դեպքում դասակարգչի գրառումը նշվում է որպես չգործող այն հանելու օրվանից՝ նշելով դասակարգչի գրառման գործողության ավարտը կարգավորող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները: Դասակարգչի ծածկագրերը եզակի են, դասակարգչի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործում չի թույլատրվում

19

Կառուցվածքը

դասակարգչի կառուցվածքի մասին տեղեկատվությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված է սույն փաստաթղթի III բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

դասակարգչից տեղեկությունները դասվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն շարքին

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

սահմանված չէ

22

Փոփոխությունները

-

23

Հղումը տեղեկատուից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին

դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունները բերված են սույն փաստաթղթի I բաժնում

24

Տեղեկատուից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը

հրապարակում Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում

 

III. Դասակարգչի կառուցվածքի նկարագրությունը

 

1. Սույն բաժնով սահմանվում են դասակարգչի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։

2. Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը բերված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները).

վավերապայմանի արժեքի տիրույթ՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.

վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.

բազմ.՝ վավերապայմանի բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և վավերապայմանի հնարավոր կրկնությունների քանակը):

3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը.

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

 

Աղյուսակ

 

Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի արժեքի տիրույթը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Կենդանիների նույնականացման միջոցի տեսակի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

1.1. Կենդանիների նույնականացման միջոցի տեսակի ծածկագիրը

պայմանանշանների տող՝ հետևյալ ձևանմուշին համապատասխան՝
[0-9]{2}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ

1

1.2. Անվանումը

պայմանանշանների նորմալացված տող։ Նվազագույն երկարությունը՝ 1.
Առավելագույն երկարությունը՝ 120

նույնականացման միջոցի տեսակի անվանումը ձևավորվում է ռուսերեն բառակապակցության տեսքով

1

1.3. Կենդանիների նույնականացման միջոցի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

1.3.1. Կենդանիների նույնականացման միջոցի ծածկագիրը

պայմանանշանների տող՝ հետևյալ ձևանմուշին համապատասխան՝
[0-9]{4}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ

1

1.3.2. Անվանումը

պայմանանշանների նորմալացված տող։ Նվազագույն երկարությունը՝ 1.
Առավելագույն երկարությունը՝ 1 000

նույնականցման միջոցի անվանումը ձևավորվում է ռուսերեն բառակապակցության տեսքով

1

1.3.3. Դասակարգչի գրառման մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

*. 1. Գործողության մեկնարկի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին

1

*.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

*.2.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշը՝ \d{5}

ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

*.2.2. Ակտի համարը

պայմանանշանների տող։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

*.2.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

*.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին

0..1

*.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

*.4.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշը՝ \d{5}

ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

*.4.2. Ակտի համարը

պայմանանշանների տող։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

*.4.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: