ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2020 թվականի |
թիվ 77 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ 1.10 ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԱՐԳԵԼՔ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 25-ի «COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների իրագործման մասին» թիվ 11 կարգադրության 6-րդ կետի հիման վրա՝ օպերատիվ արձագանքում պահանջող բացառիկ դեպքով պայմանավորված, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կատարել փոփոխություններ այն ապրանքների ցանկի 1.10 բաժնում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու արգելք (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 1 հավելված)՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունիսի 16-ի թիվ 77 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
այն ապրանքների ցանկի 1.10 բաժնում կատարվող, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու արգելք
1. «Բախիլներ**» անվանմամբ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Բախիլներ** ***** |
3926*»: |
2. «Հագուստ և հագուստի պարագաներ (ներառյալ՝ ձեռնոցները)**» անվանմամբ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հագուստ և հագուստի պարագաներ (ներառյալ՝ ձեռնոցները)** *****
|
3926 20 000 0»: |
3. «Հագուստ և հագուստի պարագաներ (ներառյալ՝ ձեռնոցները) վուլկանացված ռետինից, բացի կոշտ ռետինից՝ տարբեր նպատակների համար**» անվանմամբ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հագուստ և հագուստի պարագաներ (ներառյալ՝ ձեռնոցները) վուլկանացված ռետինից, բացի կոշտ ռետինից՝ տարբեր նպատակների համար** ***** |
4015*»: |
4. «Հագուստի պարագաներ՝ պատրաստված 5603, 5903, 5906 ապրանքային դիրքերում ընդգրկված նյութերից**» անվանմամբ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հագուստի պարագաներ՝ պատրաստված 5603, 5903, 5906 ապրանքային դիրքերում ընդգրկված նյութերից ** ***** |
6210 10 920 0*,
6210 10 980 0*,
6210 40 000 0*,
6210 50 000 0*»: |
5. «Շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցներ, զտիչ** *****» անվանմամբ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցներ, զտիչ** *** ***** |
9020 00 000 0*»: |
6. «Պաշտպանիչ ակնոցներ՝ բացառությամբ շտկողների**» անվանմամբ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Պաշտպանիչ ակնոցներ՝ բացառությամբ շտկողների** ***** |
9004 90*»: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|