Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 108
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
02.07.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
02.07.2019
Дата вступления в силу
04.08.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2019 թվականի

թիվ 108

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի «Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի մասին» թիվ 171 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

 2019 թվականի հուլիսի 2-ի

թիվ 108 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 171 որոշման մեջ կատարվող

 

1. Նշված որոշմամբ հաստատված՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի ձևի «Դիմումատուն» 2-րդ վանդակի «b» բաժնում «մինչև» բառը փոխարինել «ոչ ուշ» բառերով:

2. Նշված որոշմամբ հաստատված՝ մինչև ապրանքերի հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը լրացնելու կարգում՝

ա) 15-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչին համապատասխան փաստաթղթի տեսակի ծածկագիրը.

2) այն երկրի ծածկագիրը, որի լիազորված մարմնի կողմից տրվել է անձը հաստատող փաստաթուղթը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.».

բ) 16-րդ կետի վեցերորդ պարբերությունը «ըստ» և «վայրի» բառերի միջև լրացնել «գտնվելու» բառով.

գ) 17-րդ կետի 5-րդ ենթակետի յոթերորդ պարբերությունը հանել.

դ) 20-րդ կետի չորրորդ պարբերությունում «մինչև» բառը փոխարինել «ոչ ուշ» բառերով.

ե) 29-րդ կետի երկրորդ-չորրորդ պարբերություններում «մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող» բառերը հանել.

զ) 35-րդ կետում՝

չորրորդ պարբերությունում «մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող» բառերը հանել.

վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«այն պայմանագրի ծածկագիրը, որը կնքվել է մաքսային ներկայացուցչի և դիմումատուի միջև՝ փաստաթղթերի տեսակների և տեղեկությունների դասակարգչին համապատասխան».

տասնվեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի ղեկավարի իրավասությունները հավաստող փաստաթղթի ծածկագիրը, եթե դիմումը լրացված է դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի ղեկավարի կողմից, կամ դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի ղեկավարի անունից գործողություններ կատարելու լիազորագրի ծածկագիրը, եթե դիմումը լրացվում է դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի աշխատակցի կողմից՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան».

է) 36-րդ կետի հինգերորդ պարբերությունում «առևտրային» բառը փոխարինել «ֆիրմային» բառով.

ը) 37-րդ կետի չորրորդ պարբերությունում «մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող» բառերը հանել.

թ) 38-րդ կետում՝

մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցման համարի սխեմայի երրորդ պարբերությունում 3-րդ տարրում «З» տառը հանել.

տասներորդ պարբերությունում «ԴՄ» [ЗВ] տառային սիմվոլների» բառերը փոխարինել «В» տառային սիմվոլի» բառերով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: