Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 107
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.08.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
09.07.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
09.07.2018
Дата вступления в силу
11.08.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2018 թվականի

թիվ 107

քաղ. Մոսկվա

 

ԱՆՇԱՐԺ ՀԵՆԱՐԱՆՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՄՐՋԱՁԵՎ ԿՌՈՒՆԿԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Անշարժ հենարանների վրա էլեկտրական շարժաբերով կամրջաձև կռունկը, որի վերհան-բեռնակալիչ սարքն ամրացված է բեռնատար սայլակին կամ բազմաճախարակին, որը տեղաշարժվում է «կռունկի կամուրջ» շարժական պողպատե կառուցվածքի երկայնքով, որը բաղկացած է մեկ կամ երկու (երկայնական, կրող) հեծանից, որը միացված է կռունկի ամբողջ կառուցվածքը շենքի պատերի կրող տարրերի կամ ինքնուրույն, ոչ շարժական օժանդակ կառուցվածքների վրա ամրացված՝ ենթակռունկային ռելսերի երկայնքով տեղափոխող ծայրային (ճակատային) հեծաններով, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8426 11 000 0 ապրանքային դիրքում (անշարժ հենարանների վրա կամրջաձև կռունկների պատկերների օրինակները բերված են հավելվածի մեջ)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հուլիսի 9-ի

թիվ 107 որոշման

 

ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

անշարժ հենարանների վրա կամրջաձև կռունկների պատկերների

 

Ներմուծեք նկարագրությունը_21910

Նկ. 1. Անշարժ հենարանների վրա՝ մեկ հիմնական (երկայնական, կրող) հեծանով կամրջաձև կռունկի պատկերի օրինակ

 

1-ին նկարում օգտագործվող նշագրումները նշանակում են հետևյալը ՝

1՝ ծայրային (ճակատային) հեծաններ.

2՝ հիմնական (երկայնական, կրող) հեծան.

3՝ բեռնատար սայլակ.

4՝ շենքի պատի կրող տարր

5՝ ենթակռունկային ռելսեր։

 

Ներմուծեք նկարագրությունը_21911

Նկ. 2. Անշարժ հենարանների վրա՝ երկու հիմնական (երկայնական, կրող) հեծաններով կամրջաձև կռունկի պատկերի օրինակ

 

2-րդ նկարում օգտագործվող նշագրումները նշանակում են հետևյալը ՝

1 և 2՝ հիմնական (երկայնակի, կրող) հեծաններ.

3՝ ծայրային (ճակատային) հեծան.

4՝ ենթակռունկային ուղի.

5՝ ընթացային ռելս.

6՝ ընթացային անիվներ.

7՝ բազմաճախարակ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: