Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 250
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.01.2015-24.06.2024)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.08.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
24.12.2014
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
24.12.2014
Дата вступления в силу
24.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.06.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

24 դեկտեմբերի 2014 թվականի

թիվ 250

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 199 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելվածի հավելված) 8-րդ և 25-րդ կետերին համապատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կատարել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի ««Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու հայտի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման մասին» հրահանգի և «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվության ձևակերպման մասին» հրահանգի մասին» թիվ 199 որոշման մեջ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2014 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 250 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշման մեջ կատարվող

 

1. Նշված որոշմամբ հաստատված՝ Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու հայտի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման մասին հրահանգում՝

ա) 6-րդ կետում՝

1-ին ենթակետի երրորդ պարբերությունում «դեպքում՝» բառից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետություն՝ АМ,» բառերը.

2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում «չի լրացվում» բառերը փոխարինել «կարող է չլրացվել» բառերով.

5-րդ ենթակետում՝ երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«սյունակում հայտատուի մասին նշվում են հետևյալ տեղեկությունները. իրավաբանական անձանց դեպքում՝ լրիվ պաշտոնական անվանումը և իրավաբանական հասցեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) և անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)։».

երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ).».

12-րդ ենթակետի վերջին պարբերությունում «երկրի» բառը հանել.

բ) 8-րդ կետում՝ 2-րդ ենթակետում՝

երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1-3 նիշեր՝ այն ապրանքների միասնական ցանկի բաժնի համարը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցներ (մինչև այդպիսի ցանկի ձևավորումը՝ նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16 թիվ 134 որոշմամբ հաստատված՝ այն Ապրանքների միասնական ցանկի բաժնի համարը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ).».

չորրորդ պարբերությունում «դեպքում՝» բառից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետություն՝ АМ,» բառերը.

վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11-16-րդ նիշերը՝ հայտի հերթական համարը, որը շնորհվում է լիազորված մարմնի կողմից դիմումների գրանցման հատուկ մատյանում դիմումը գրանցելիս.».

4-րդ ենթակետում երկրորդ պարբերությունում «5-րդ կետի» բառերը փոխարինել «6-րդ կետի» բառերով․

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետ՝

«10. Սույն հրահանգին կից հավելվածով նախատեսված՝ 3-րդ ձևին համապատասխան հայտին կից հավելվածի կամ 6-րդ ձևին համապատասխան լիցենզիային կից հավելվածի առկայության դեպքում, նշված հավելվածների «քանակը», «արժեքը» և «չափման միավորը» վանդակները լրացվում են հայտի համապատասխան վանդակների լրացման կարգին համապատասխան։»։

2. Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվության ձևակերպման մասին հրահանգի 6-րդ կետում՝

ա) 2-րդ ենթակետի երրորդ պարբերությունում «դեպքում՝» բառից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետություն՝ АМ,» բառերը.

բ) 6-րդ ենթակետում՝

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«սյունակում հայտատուի մասին նշվում են հետևյալ տեղեկությունները. իրավաբանական անձանց դեպքում՝ լրիվ պաշտոնական անվանումը և իրավաբանական հասցեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) և անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)։».

երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ).».

գ) 13-րդ ենթակետի վերջին պարբերությունում «երկրի» բառը հանել.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2022 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.11.2023, թիվ 165 24.06.2024, թիվ 250
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան