Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 67
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
16.04.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
16.04.2019
Дата вступления в силу
19.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2019 թվականի

թիվ 67

քաղ. Մոսկվա

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՂԵԿԱԳՐՔԵՐԻ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 86-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

ուղևորությունների տեսակների տեղեկագիրքը,

փոխադրումների տեսակների դասակարգիչը,

ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների տիպերի դասակարգիչը։

2. Ընդգրկել սույն որոշմամբ հաստատված տեղեկագրքերը և դասակարգիչները Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում:

3. Սահմանել, որ՝

սույն որոշմամբ հաստատված տեղեկագրքերը և դասակարգիչները կիրառվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

սույն որոշմամբ հաստատված տեղեկագրքերի և դասակարգիչների ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է տրանսպորտի և փոխադրումների ոլորտում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրագործելիս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի ապրիլի 16-ի

թիվ 67 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան