Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 16
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
28.01.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
28.01.2020
Дата вступления в силу
29.02.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունվարի 2020 թվականի

թիվ 16

քաղ. Մոսկվա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ, ԱՅԴ ԿԱՍԵՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 188 որոշմամբ հաստատաված «Ապրանքների բացթողման, ապրանքների բացթողումը մերժելու և ապրանքների բացթողումը չեղարկելու, ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու, այդ կասեցման ժամկետը երկարաձգելու և դրանք վերացնելու մասին որոշումները ձևակերպելու, ինչպես նաև այդ որոշումներն ընդունելու մասին ծանուցման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու կարգի» 25-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

««ազատ մաքսային գոտի» կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողություններն ավարտելու նպատակով «վերաարտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնված ապրանքներն այդ բացթողումից հետո դուրս չեն բերվել համապատասխանաբար «ազատ տնտեսական գոտի» կամ «ազատ պահեստ» տարածքներից, և սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված՝ հայտարարատուի խնդրանքն ստացվել է Օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում.»։

2. Սույն 10 աշխատանքային օրվա ընթացքումդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց ը չեղարկելու, ապրանքների բացթ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: