ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2019 թվականի |
թիվ 27 |
քաղ. Մոսկվա |
ԿԻՍԱԿՑՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՑԻՍՏԵՌՆԸ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ինքնակիր կառուցվածքով՝ կիսակցորդի համար նախատեսված ցիստեռնը չհավաքված տեսքով արտադրատեսակ է, որը փոփոխական հատույթով բարդ ձվածրաձև հերմետիկ տարա է` առջևի մասում՝ թամբակցորդման սարքվածքի ամրացված սալով և հատակի հետին մասին ամրացված երկայնական հեծաններով և լայնակահեծաններով, վերին և (կամ) ստորին լցման համակարգով, արտահոսքը սահմանափակելու համակարգով, պոմպային սարքավորմամբ, արգելակման համակարգով, էլեկտրասարքավորումներով կոմպլեկտավորված, նախատեսված հեղուկ արտադրանքի տրանսպորտային փոխադրման, ժամանակավոր պահպանման և վերամղման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին, 2 (ա) և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8716 31 000 0 ենթադիրքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|