Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 31
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.05.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
18.04.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
18.04.2018
Дата вступления в силу
27.05.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2018 թվականի

թիվ 31

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված` «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթի 14-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հուլիսի 15-ի թիվ 42 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության բյուջետային դասակարգման կազմի և կառուցվածքի մասին» հիմնադրույթի 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«41»՝արդյունաբերական սուբսիդիաների, գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների տրամադրման հարցերի հետ կապված վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների դիմաց վճարում։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից՝

Բելառուսի

Հանրապետությունից՝
 

Ղազախստանի

Հանրապետությունից՝

Ղրղզստանի

Հանրապետությունից՝

Ռուսաստանի

Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ս. Մուկանբետով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան