Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 64
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
16.04.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
16.04.2019
Дата вступления в силу
19.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

16 ապրիլի 2019 թվականի

թիվ 64

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԸՆԴԳՐԿՎՈՒՄ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 48-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 283 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործադիր իշխանության այն մարմինների ցանկում, որոնց լիազորված ներկայացուցիչներն ընդգրկվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում, կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) I բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«I. Հայաստանի Հանրապետության կողմից՝

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն։

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին։

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։

5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն։».

բ) III բաժնի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«З. Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարություն։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: