Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-12-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (17.06.2007-18.05.2017)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.01.12/3(527) Հոդ.26
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
25.12.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.01.2007
Дата вступления в силу
17.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-308) 5-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետի «Ազգային ժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժէ» կետից հանել «Վերահսկիչ պալատի նախագահի,» բառերը:

 

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 86-րդ հոդվածի առաջին մասը:

 

Հոդված 4. Օրենքի 100-րդ հոդվածի 8-րդ մասը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ չեն կատարվում:»:

 

Հոդված 5. Օրենքի 101-րդ հոդվածում`

ա)  երկրորդ մասը լրացնել «և ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել հինգերորդ և վեցերորդ մասերը:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 9
Երևան
ՀՕ-12-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան