040.0091.17.02.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
17 փետրվարի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 1998 թվականի N 91
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 04.08.22 N 1189-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում անշարժ գույքի կադաստրային տարածքների և ենթատարածքների ծածկագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն` ընդունման և պետական գրանցման համար:
(2-րդ կետը խմբ. 22.11.99 N 706)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ
1. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը թվերի համակցություն է, որը համապատասխանում է անշարժ գույքի միավորին և պահպանվում այնքան ժամանակ, քանի դեռ այն գոյություն ունի որպես ֆիզիկական և իրավական մեկ ամբողջություն:
2. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրն իրենից ներկայացնում է ազգային դասակարգիչ և ձևակերպում է տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստանդարտների պահանջներին համապատասխան:
(2-րդ կետը լրաց. 22.11.99 N 706)
3. Անշարժ գույքի հաշվառման, կադաստրային գնահատման և պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է կադաստրային տարածքների, ենթատարածքների, թաղամասերի և միավորների:
(համարակալումը փոփ. 22.11.99 N 706)
(3-րդ կետը փոփ. 08.08.13 N 897-Ն)
4. Կադաստրային ծածկագիրն ունի հաստատուն և աստիճանական կառուցվածք` բաղկացած թվերի հետևյալ խմբերից`
ա) թվերի առաջին խումբը կադաստրային տարածքի` մարզի, ինչպես նաև Երևանի քաղաքային համայնքի ծածկագիրն է` կազմված երկնիշ տառային կոդից, ըստ ISO 3166-2 («Կոդեր, երկրների և նրանց միջազգային ստանդարտի»): Մեքենայական մշակման ժամանակ տառային կոդը փոխարինվում է թվային կոդով.
բ) թվերի երկրորդ խումբը կադաստրային ենթատարածքի` համայնքի, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից, և սկսվում է 001-ից.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 08.08.13 N 897-Ն)
դ) թվերի երրորդ խումբը կադաստրային թաղամասի ծածկագիրն է` կազմված քառանիշ թվից, և սկսվում է 0001-ից.
ե) թվերի չորրորդ խումբը հողամասի ծածկագիրն է` կազմված քառանիշ թվից և սկսվում է 0001-ից:
Հողամասին ամրակայված շենքերին, շինություններին տրվում են առանձին կադաստրային ծածկագրեր` կազմված եռանիշ թվից, որոնք սկսվում են 0001-ից: Շենքերի, շինությունների մաս հանդիսացող անշարժ գույքի առանձին միավորներին (բնակելի և ոչ բնակելի տարածքներին) տրվում է եռանիշ թվից բաղկացած ծածկագիր, որն սկսվում է 0001-ից.
4-րդ կետի «դ» և «ե» ենթակետերում կատարված փոփոխությունները չեն տարածվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ իրականացված անշարժ գույքի ծածկագրման աշխատանքների վրա։
զ) (ենթակետն ուժը կորցրել է 22.11.99 N 706)
է) (ենթակետն ուժը կորցրել է 22.11.99 N 706)
(4-րդ կետը խմբ., փոփ. 22.11.99 N 706, լրաց., փոփ. 23.07.09 N 846-Ն, փոփ. 08.08.13 N 897-Ն)
5. Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական օբյեկտների ծածկագրումը կատարվում է սույն որոշման պահանջներին համապատասխան։
(5-րդ կետը լրաց. 22.05.08 N 494-Ն)
6. Գծային ինժեներական ենթակառուցվածքների համար ընդունվում են հետևյալ միանիշ հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները՝
1) Ա (A) – ավտոճանապարհ.
Ք (C) - կոյուղի.
Գ (G) - գազ.
Կ (K)- կապ.
ՎԻ (W)- ջրագիծ.
Է (E)- էլեկտրական գծեր.
Ռ (R)-երկաթգիծ.
2) գծային ինժեներական ենթակառուցվածքի գտնվելու տեղադիրքին համապատասխան ընդունվում են հետևյալ միանիշ հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները՝
ս (u) - ստորգետնյա.
վ (g) – վերգետնյա.
3) համայնքի կտրվածքով տվյալ գծային ինժեներական ենթակառուցվածքին տրվում է քառանիշ ծածկագիր` սկսվում է 0001-ից, որի սկզբում նշվում են համապատասխան գծային ինժեներական ենթակառուցվածքի հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները` ըստ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի:
(6-րդ կետը լրաց. 08.08.13 N 897-Ն)
(կարգը լրաց., խմբ., փոփ. 22.11.99 N 706, լրաց. 22.05.08 N 494-Ն, լրաց., փոփ. 23.07.09 N 846-Ն, 08.08.13 N 897-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.08.2022, N 1189-Ն | 06.08.2022, N 91 | |
08.08.2013, N 897-Ն | 05.09.2013, N 91 | |
23.07.2009, N 846-Ն | 06.08.2009, N 91 | |
22.05.2008, N 494-Ն | 05.06.2008, N 91 | |
23.11.1999, N 706 | 06.12.1999, N 91 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|