Գլխավոր տեղեկություն
Номер
N 1065-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.07.2022-28.10.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.07.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.07.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.07.2022
Дата вступления в силу
15.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2022 թվականի N 1065-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Նախագծի «1090. Փրկարարական ծառայություններ» ծրագրի «31007. ԱԻՆ փրկարար ծառայության շենքային ապահովվածության և պայմանների բարելավում» միջոցառման և «1112. Արտակարգ իրավիճակների բնագավառի պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրի «31002. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքային պայմանների բարելավում» միջոցառման գծով նախատեսված հատկացումների ֆինանսավորումը ծրագրի պատասխանատու պետական մարմինը կիրականացնի աշխատանքների փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

14.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

           

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 14-ի N 1065-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 14-ի N 1065-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 14-ի N 1065-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 14-ի N 1065-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 14-ի N 1065-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 14-ի N 1065-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 14-ի N 1065-Ն որոշման

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2022 թվական: