Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 124
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.11.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
13.10.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
13.10.2020
Дата вступления в силу
13.11.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2020 թվականի

թիվ 124

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 122 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի «Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու կարգը հաստատելու մասին» թիվ 122 որոշման 2-րդ կետում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի (այսուհետ՝ էլեկտրոնային անձնագրեր) համակարգերի ադմինիստրատորին՝ մինչև 2021 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետության՝ տրանսպորտային միջոցների գրանցում իրականացնող լիազորված մարմինների համար և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ղրղզստանի Հանրապետության ազգային օպերատորների համար ազատ (անարգել) շրջանառության համար ապահովել էլեկտրոնային անձնագրերից քաղվածքները հաստատելու և այն տրանսպորտային միջոցները գրանցելու համար ծառայության կիրառման հնարավորությունը, որոնցով ձևակերպվել են միայն էլեկտրոնային անձնագրերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի հոկտեմբերի 13-ի

թիվ 124 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 122 որոշման մեջ կատարվող

 

1. 1-ին կետը լրացնել «(այսուհետ՝ Կարգ)» բառերով:

2. 2-րդ կետում՝

ա) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

ա) մինչև 2021 թվականի մարտի 31-ը թույլատրվում է տրանսպորտային միջոցների անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների անձնագրերի) ձևակերպումն ըստ ձևի, և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան.

բ) «բ» ենթակետում «անդամ պետության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)» բառերով.

գ) «դ» ենթակետում.

[Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

«տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի» բառերից հետո ավելացնել «(այսուհետ՝ էլեկտրոնային անձնագրեր)» բառերը.

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով՝

«զ) 2020 թվականի նոյեմբերի 2-ից սկսած անդամ պետություններում արտադրված տրանստպորտային միջոցները գրանցվում են Ռուսաստանի Դաշնությունում միայն Կարգին համապատասխան ձևակերպված՝ էլեկտրոնային անձնագրերի առկայության դեպքում:

Անդամ պետություններում շրջանառության մեջ բաց թողնված տրանսպորտային միջոցների համար դրանց գրանցումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացվում է միայն Կարգի 22-րդ կետին համապատասխան ձևակերպված՝ էլեկտրոնային անձնագրերի առկայության դեպքում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի հիման վրա:

Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններին (կազմակերպություններին)՝ ապահովել այլ անդամ պետության տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների) էլեկտրոնային անձնագրերի ձևակերպումը (անդամ պետության կողմից տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների) էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման անհնարինության դեպքում):»:

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-33 կետերով՝

«31. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության լիազորված մարմիններին՝ մինչև 2021 թվականի մարտի 31-ը ազգային օպերատորների միջոցով ապահովել՝

ա) էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորին (այսուհետ՝ ադմինիստրատոր)՝ ըստ իր հարցման, մաքսային մարմինների կողմից շրջանառության մեջ բաց թողնված տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների) մաքսային փաստաթղթի և մաքսային սահմանափակումների մասին տեղեկությունների ներկայացում՝ Ռուսաստանի Դաշնությունում տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների) էլեկտրոնային անձնագրերը ձևակերպելիս.

բ) Կարգի թիվ 3 հավելվածի 12-րդ կետում նշված՝ այն տրանսպորտային միջոցների մասով կատարված գրանցման գործողությունների մասին տեղեկությունների ներկայացում ադմինիստրատորին, որոնց համար ձևակերպվել են էլեկտրոնային անձնագրերը:

32. Հայաստանի Հանրապետության լիազորված մարմիններին՝ ապահովել ադմինիստրատորին՝ ըստ իր հարցման, հետևյալի մասին տեղեկությունների ներկայացում՝

ա) մաքսային մարմինների կողմից շրջանառության մեջ բաց թողնված տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների) մաքսային փաստաթղթի և մաքսային սահմանափակումների մասին տեղեկություններ՝ Ռուսաստանի Դաշնությունում տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների) էլեկտրոնային անձնագրերը ձևակերպելիս.

բ) Կարգի թիվ 3 հավելվածի 12-րդ կետում նշված՝ այն տրանսպորտային միջոցների մասով կատարված գրանցման գործողությունների մասին, որոնց համար ձևակերպվել են էլեկտրոնային անձնագրերը:

33. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության լիազորված մարմիններին՝ մինչև 2021 մարտի 31-ը տրանսպորտային միջոցների ազատ (անարգել) շրջանառության նպատակով ապահովել տրանսպորտային միջոցների նկատմամբ գրանցման գործողությունների կատարման հնարավորությունը՝ էլեկտրոնային անձնագրերի և (կամ) էլեկտրոնային անձնագրերից քաղվածքների հիման վրա, որոնք հաստատված են պատրաստող կազմակերպության, ադմինիստրատորի կամ ազգային օպերատորի կնիքով:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան