Գլխավոր տեղեկություն
Номер
N 921-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.08.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 12.08.2022
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.08.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.08.2022
Дата вступления в силу
13.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 921-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով՝

1. Վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ստեղծել քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչություն:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին ենթակետով.

«11.1) իրականացնում է ծառայությունների մատուցման պետական քաղաքականության և որակի կառավարման ազգային համակարգի շրջանակներում քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկում և որակի գնահատում հասանելի հաղորդակցության միջոցներով և համակարգերով (այդ թվում՝ թվային և էլեկտրոնային), քաղաքացիների կարծիքի և բավարարվածության ուսումնասիրություն».

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 42.1-ին կետով.

«42.1. Քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչությունը՝

1) ապահովում է ծառայությունների մատուցման պետական քաղաքականության և որակի կառավարման ազգային համակարգի շրջանակներում քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման շրջանակի մշակումը, ներդրումը և արդիականացումը.

2) ապահովում է քաղաքացիների հետ հետադարձ կապի և այդ կապն ապահովող կառավարման համակարգերի արդյունավետ գործունեությունը.

3) ապահովում է քաղաքացիների հետ հետադարձ կապն ապահովող հաղորդակցության միջոցների, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդաշնակեցված և համակցված աշխատանքը.

4) ապահովում է քաղաքացիների հետ հետադարձ կապի գործող համակարգերի, այդ թվում՝ էլեկտրոնային/թվային կառավարման համակարգերի հասանելիությունը.

5) իրականացնում է քաղաքացիների հետ հետադարձ կապի հասանելի մեխանիզմների և համակարգերի միջոցով ստացվող տվյալների և տեղեկատվության մշակումը և դասակարգումը.

6) ապահովում է ծառայությունների պետական քաղաքականության և որակի կառավարման ազգային համակարգի շրջանակներում քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման արդյունքների վերլուծության, կարծիքի և բավարարվածության ուսումնասիրության, հնարավոր ռիսկերի բացահայտման և դրանց հաղորդակցման աշխատանքները.

7) վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա համապատասխան մարմիններին տրամադրում է խորհրդատվական բնույթի առաջարկություններ՝ ի նպաստ ծառայությունների որակի բարելավման.

8) ներկայացնում է վերլուծական ամփոփ տեղեկանքներ, զեկույցներ, հաշվետվություններ Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին.

9) ապահովում է քաղաքացիների հետ հետադարձ կապի մոնիթորինգի և ուսումնասիրությունների արդյունքների ամենամյա հաշվետվության կազմման և մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը հրապարակման աշխատանքները:».

3) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով.

«13.1. Քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչություն:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

11.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան