ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 496-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 21,946,200 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2022 թվականի հունիսի 13-ին կնքված N ՀՀ/ԱՖՎ-05/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքների իրականացում` 21,946,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
Երևան |
11.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 496-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրա- պետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում կառուցվող բազմաբնակարան շենքի, շենքի առաջին հարկում գտնվող 50 երեխայի համար նախա- տեսված մանկապարտեզի, արհեստանոցների և բակային հատվածի արտաքին լուսա- վորության կազմակերպման համար ֆոտովոլտային /ON GRID/ կայանների տեղադրում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Գյումրի քաղաք, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
21,946, 200 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակիչներ, մանկապարտեզ և արհեստանոցներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հուլիսի 29-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 11-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Նախատեսվում է տեղադրել 70 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային /ON GRID/ կայաններ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում կառուցվող բազմաբնակարան շենքի, շենքի առաջին հարկում գտնվող 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի, արհեստանոցների և բակային հատվածի արտաքին լուսավորության կազմակերպման համար․ ժամկետները՝ 2022 թ. հուլիսի 29-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 11-ը՝ արժեքը՝ 21,946, 200 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Բազմաբնակարան շենքի տանիքին ալյումինե հենակների վրա տեղադրվում են արևային ֆոտովոլտային վահանակներ, որոնք միացվում են թվով 3 կուտակիչների /ինվերտոր/ և կապահովեն շենքի, մանկապարտեզի, արհեստանոցների և բակային հատվածի արտաքին լուսավորությունը՝ 21,946, 200 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
11.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|