ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 68 |
քաղ. Մոսկվա |
«2019 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ 25-ԱՄՅԱԿԸ ԵՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 5-ԱՄՅԱԿԸ ՆՇԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
2019 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ 25-ԱՄՅԱԿԸ ԵՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 5-ԱՄՅԱԿԸ ՆՇԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել կից ներկայացվող՝ 2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների ծրագիրը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ կազմակերպել՝ 2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների անցկացման աշխատանքները.
հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի ղեկավարությամբ՝ 2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների անցկացման կազմակերպական կոմիտեի կազմը և ապահովել այդ կազմակերպական կոմիտեի գործունեությունը:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 20 թվականի « » կարգադրությամբ |
ԾՐԱԳԻՐ
2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների
Միջոցառման անվանումը |
Իրագործման ժամկետը |
1. Առավել ակտիվ փորձագետների և լրագրողների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պաշտոնատար անձանց համար հոբելյանական խորհրդանիշով հուշանվերների գնում |
2019 թվականի հունվար-ապրիլ |
2. «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալների պատրաստում |
2019 թվականի հունվար-ապրիլ |
3. Եվրասիական տնտեսական միության մասին ֆիլմի նախապատրաստում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի բոլոր անդամների մասնակցությամբ` ներառյալ Եվրասիական տնտեսական միության նախկին պաշտոնատար անձինք |
2019 թվականի հունվար-ապրիլ |
4. Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունքներին և հեռանկարներին նվիրված 5 անիմացիոն տեսահոլովակների պատրաստում |
2019 թվականի հունվար-ապրիլ |
5. Եվրասիական տնտեսական ինտեգրման մասին դասախոսություններով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջատար ուսումնական հաստատություններում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց ելույթների կազմակերպում |
2019 թվականի հունվար-դեկտեմբեր |
6. Զանգվածային լրատվության դաշնային միջոցներում հոդվածների հրապարակում, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջատար հեռուստատեսային ալիքների և ռադիոկայանների ռեյտինգային տեղեկատվական կամ բանավեճային ծրագրերում եվրասիական տնտեսական ինտեգրման դրական արդյունքների ու նվաճումների մասին սյուժեների նախապատրաստում: «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի իրագործմանը նվիրված հաղորդաշարի կազմակերպում |
2019 թվականի հունվար-դեկտեմբեր |
7. Ոճային (գեղարվեստական) և տեխնիկական կատարմամբ (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական լեզուների և միջազգային շփման լեզուների օգտագործման հնարավորությունները) միասնական մանրակերտների մշակում և միջազգային օդանավակայաններում ու Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանի մուտքի կետերում «Բարի գալուստ Եվրասիական տնտեսական միություն» պլակատների տեղադրում |
2019 թվականի հունվար-դեկտեմբեր |
8. Ոճային (գեղարվեստական) և տեխնիկական կատարմամբ (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական լեզուների և միջազգային շփման լեզուների օգտագործման հնարավորությունները) միասնական մանրակերտների մշակում և գովազդային վահանակների (բիլբորդների) վրա «Եվրասիական տնտեսական միության 5-րդ տարեդարձ» գովազդի տեղադրում |
2019 թվականի հունվար-հունիս |
9. Ոճային (գեղարվեստական) և տեխնիկական կատարմամբ (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական լեզուների և միջազգային շփման լեզուների օգտագործման հնարավորությունները) միասնական մանրակերտների մշակում և տրանսպորտի վրա գովազդի զետեղում |
2019 թվականի հունվար-հունիս |
10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ստեղծմանը նվիրված՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելության կազմակերպում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց մասնակցությամբ |
2019 թվականի մայիս |
11. Մասնակցություն Եվրասիական Մեդիա ֆորում-2019-ին |
2019 թվականի մայիս |
12. Եվրասիական նախագծի 25-ամյակին և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված հուշախորհրդանիշի տեղադրման կազմակերպում |
2019 թվականի հունվար-մայիս |
13. «Եվրասիական նախագծի 25-րդ տարեդարձ և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 5-րդ տարեդարձ» փոստային հուշանամականիշի բացթողում և մարում |
2019 թվականի հունվար-մայիս |
14. Մասնակցություն Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորում-2019-ին |
2019 թվականի մայիս-հունիս |
15. Եվրասիական տնտեսական միության գավաթի պատրաստում՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղերի անցկացման համար |
2019 թվականի մայիս-հուլիս |
16. Եվրասիական տնտեսական միության գավաթի պատրաստում՝ ՈւՀԱ-ի խաղերի անցկացման համար |
2019 թվականի մայիս-սեպտեմբեր |
17. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի անունից դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների համար պաշտոնական ընդունելության կազմակերպում |
2019 թվականի հունիս |
18. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սպարտակիադա |
2019 թվականի հունիս |
19. Մասնակցություն՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված ամառային դիվանագիտական խաղերին |
2019 թվականի օգոստոս |
20. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների խոշոր բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից թողարկվող տպագիր արտադրանքի մատակարարում |
2019 թվականի հունվար-դեկտեմբեր |
21. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շենքերում էքսկուրսիայի կազմակերպում |
2019 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր |
22. «Եվրասիական տնտեսական միության հնգամյակի արդյունքները» գիտագործնական համաժողովի անցկացում՝ 100 հոգու համար նախատեսված ճաշի և 3 «սուրճի ընդմիջումների» կազմակերպմամբ |
2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր |
23. Եվրասիական տնտեսական միության գավաթի պատրաստում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված՝ բիլիարդի միջազգային մրցախաղի կազմակերպման համար |
2019 թվականի դեկտեմբեր |
24. Սոցիալական ցանցերում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական էջերի համար նոր շապիկների պատրաստում |
2019 թվականի հունվար-ապրիլ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|