ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2020 թվականի |
թիվ 34 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԴՐԱՆՑ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթի 8-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում տնտեսավարող սուբյեկտների գրանցման ժամանակ դրանց նույնականացման մեթոդների տեղեկատուն (այսուհետ՝ տեղեկատու)։
2. Տեղեկատուն ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ՝
տեղեկատուն կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
տեղեկատուի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներ իրականացնելիս:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի մարտի 10-ի թիվ 34 որոշմամբ |
ՏԵՂԵԿԱՏՈԻ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման ժամանակ դրանց նույնականացման մեթոդների
I. Մանրամասն տեղեկություններ տեղեկատուից
Բաժնի անվանումը | |||
Բաժնի ծածկագիրը |
Գրառման համարի (ծածկագրի) տեսակի ծածկագրային նշագիրն ըստ պետական ռեեստրի (գրանցամատյանի) |
Գրառման համարի (ծածկագրի) տեսակի տառային նշագիրն ըստ պետական ռեեստրի (գրանցամատյանի) |
Նկարագրությունը |
1. |
2. |
3. |
4. |
AM |
Հայաստանի Հանրապետություն | ||
АМ01 |
ԻԱՊՌ |
իրավաբանական անձի պետական գրանցման համարը, որը նշված է Միասնական պետական ռեեստրում (Իրավաբանական անձանց պետական հաշվառման ռեեստր) | |
АМ02 |
ԱՁՊԳ |
որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի պետական գրանցման համարը, որը նշված է Միասնական պետական ռեեստրում (Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման ռեեստր) | |
BY |
Բելառուսի Հանրապետություն | ||
BY01 |
ԻԱՁՀԴ |
իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ գրանցման համարը, որը նշված է Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միասնական պետական գրանցամատյանում և ձևավորվել է Բելառուսի Հանրապետության ՀԴԲՀ 018-2003 «Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր» համապետական դասակարգչին համապատասխան | |
КZ |
Ղազախստանի Հանրապետություն | ||
KZ01 |
ԲՆՀ |
իրավաբանական անձի (մասնաճյուղի և ներկայացուցչության) և համատեղ ձեռնարկատիրության ձևով գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար ձևավորվող բիզնես-նույնականացման համարը, որը նշվում է Բիզնես-նույնականացման համարների ազգային ռեեստրում | |
KZ02 |
ԱՆՀ |
ֆիզիական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրության ձևով գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար ձևավորվող անհատական նույնականացման համարը, որը նշվում է Անհատական նույնականացման համարների ազգային ռեեստրում | |
KG |
Ղրղզստանի Հանրապետություն | ||
KG01 |
ՁԿՀԴ |
Վիճակագրական միավորների միասնական պետական գրանցամատյանում (Ձեռնարկությունների և կազմակերպությունների համահանրապետական դասակարգչում) նշված՝ ձեռնարկության, կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ նույնականացման ընդհանուր ծածկագիրը | |
KG02 |
ՆՀՀ |
կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձ չկազմող գյուղացիական (ֆերմերային) տնտեսության նույնականացման հարկային համարը, որը նշված է Ղրղզստանի Հանրապետության հարկ վճարողների պետական ռեեստրում | |
RU |
Ռուսաստանի Դաշնություն | ||
RU01 |
ՊԳՀՀ |
իրավաբանական անձի պետական գրանցման հիմնական համարը, որը նշված է Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրում | |
RU02 |
ԱՁՊԳՀՀ |
անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման հիմնական համարը, որը նշված է Անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեեստրում |
II. Տեղեկատուի անձնագիրը
Համարը՝ ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը |
1 |
2 |
3 |
1 |
Ծածկագիրը |
033 |
2 |
Տիպը |
1՝ տեղեկատու |
3 |
Անվանումը |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման ժամանակ դրանց նույնակացման մեթոդների տեղեկատու |
4 |
Հապավումը |
ՏՍՆՄՏ |
5 |
Նշագիրը |
ՄՏ 033-2020 (խմբ. 1) |
6 |
Տեղեկատուի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի մարտի 10-ի թիվ 34 որոշում |
7 |
Տեղեկատուն (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
2020 թվականի ապրիլի 15 |
8 |
Տեղեկատուի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները |
- |
9 |
Տեղեկատուի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը |
- |
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
11 |
Նշանակությունը |
տեղեկատուն նախատեսված է ըստ պետական ռեեստրի (գրանցամատյանի) այն գրառման համարի (ծածկագրի) տեսակների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար, որոնք պետական գրանցման ընթացակարգն իրականացնելիս տրվում են տնտեսավարող սուբյեկտին |
12 |
Անոտացիան (կիրառության ոլորտը) |
օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներ իրագործելիս տեղեկատվական փոխգործակցություն ապահովելու համար |
13 |
Առանցքային բառերը |
նույնականացման մեթոդ, տնտեսավարող սուբյեկտ, տնտեսավարության սուբյեկտ, իրավաբանական անձանց պետական գրանցում, անհատ ձեռնարկատերերի պետական գրանցում |
14 |
Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
բոլոր ոլորտները |
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը |
2՝ տեղեկատուն չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) նմանակներ |
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկատուների (դասակարգիչների) առկայությունը |
2՝ տեղեկատուն չունի նմանակներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում |
17 |
Համակարգման (դասակարգման) մեթոդը |
1՝ համակարգման հաջորդական մեթոդ |
18 |
Վարման մեթոդիկան |
1՝ վարման կենտրոնացված մեթոդիկա։ Տեղեկատուի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Օպերատորն ապահովում է արդիական տեղեկությունների տեղադրումը Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներում: Արժեքը հանելու դեպքում տեղեկատուի գրառումը նշվում է որպես չգործող հանելու օրվանից՝ նշելով տեղեկատուի գրառման գործողության ավարտը կարգավորող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները: Տեղեկատուի ծածկագրերը եզակի են, տեղեկատուի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործումը չի թույլատրվում |
19 |
Կառուցվածքը |
տեղեկատուի կառուցվածքի վերաբերյալ տեղեկությունները (տեղեկատուի դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված են սույն փաստաթղթի III բաժնում |
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
տեղեկատուի տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն |
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
սահմանված չէ |
22 |
Փոփոխությունները |
- |
23 |
Հղումը տեղեկատուի (դասակարգչի) մանրամասն տեղեկություններին |
տեղեկատուի մանրամասն տեղեկությունները ներկայացված են սույն փաստաթղթի I բաժնում |
24 |
Տեղեկատուի (դասակարգչի) տեղեկությունները ներկայացնելու եղանակը |
Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակելը |
III. Տեղեկատուի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկատուի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։
2. Տեղեկատուի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (վանդակները)՝
«վավերապայմանի արժեքի տիրույթ»՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանական նշանակությունը) պարզաբանող տեքստ.
«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.
«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..* վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..* վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):
Տեղեկատուի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի տիրույթը |
Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները |
Բազմ. | ||||||
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման ժամանակ դրանց նույնականացման մեթոդների մասին տեղեկություններ |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1. * | ||||||
1.1. Բաժնի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տող: Ձևանմուշը՝ [A-Z]{2} |
ձևավորվում է ԻՍՕ 3166-1 ստանդարտին (ալֆա-2 ծածկագիր) համապատասխան |
1 | ||||||
1.2. Բաժնի անվանումը |
պայմանանշանների տող։ Նվազ. երկարությունը՝ 1. Առավել. երկարությունը՝ 1000 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության անվանումը ռուսերենով |
1 | ||||||
1.3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման ժամանակ դրանց նույնականացման մեթոդների մասին տեղեկություններ |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* | ||||||
1.3.1. Գրառման համարի (ծածկագրի) տեսակի ծածկագրային նշագիրն ըստ պետական ռեեստրի (գրանցամատյանի) |
պայմանանշանների նորմալացված տող: Ձևանմուշը՝ ([A-Z](2})|(\d{2}) |
ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ |
1 | ||||||
1.3.2. Գրառման համարի (ծածկագրի) տեսակի տառային նշագիրն ըստ գրանցման ռեեստրի (գրանցամատյանի) |
պայմանանշանների տող։ Նվազ. երկարությունը՝ 1. Առավել. երկարությունը՝ 20 |
ձևավորվում է ռուսերենով՝ տեքստային ձևով |
1 | ||||||
1.3.3. Նկարագրությունը |
պայմանանշանների տող։ Նվազ. երկարությունը՝ 1. Առավել. երկարությունը՝ 1000 |
ձևավորվում է ռուսերենով՝ տեքստային ձևով՝ |
1..* | ||||||
1.3.4. Տեղեկատուի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 | ||||||
1.3.4.1. Գործողության սկզբի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001 ստանդարտին համապատասխան |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին |
1 | ||||||
1.3.4.2. Տեղեկատուի (դասակարգչի) գրառման գործողության սկիզբը կանոնակարգող ակտի մասին տեղեկություններ |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 | ||||||
1.3.4.2.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տող: Ձևանմուշը՝ \d{5} |
ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան |
1 | ||||||
1.З.4.2.2. Ակտի համարը |
պայմանանշանների տող։ Նվազ. երկարությունը՝ 1. Առավել. երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 | ||||||
1.3.4.2.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001 ստանդարտին համապատասխան |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 | ||||||
1.3.4.3. Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001 ստանդարտին համապատասխան |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին |
0..1 | ||||||
1.3.4.4. Տեղեկատուի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկություններ |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 | ||||||
1.3.4.4.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տող: Ձևանմուշը՝ \d{5} |
ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան |
1 | ||||||
1.З.4.4.2. Ակտի համարը |
պայմանանշանների տող։ Նվազ. երկարությունը՝ 1. Առավել. երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 | ||||||
1.3.4.4.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001 ստանդարտին համապատասխան |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
Պաշտոնական հրապարակման օրը՝
22 հունիսի 2022 թվական: