Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 45
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (19.06.2012-04.11.2017)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.08.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
16.05.2012
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
16.05.2012
Дата вступления в силу
19.06.2012

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

16 մայիսի 2012 թվականի

թիվ 45

քաղ. Մոսկվա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՐԳԵԼՔՆԵՐ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ, ԵՎ ԱՅԴ ՁԵՎԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ (Հավելված 1) (այսուհետ համապատասխանաբար՝ եզրակացություն (թույլատրագիր), Միասնական ցանկ), և ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևը լրացնելու համար մեթոդական ցուցումները, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ (Հավելված 2)։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված եզրակացությունը (թույլատրագիրը) կիրառվում է Միասնական ցանկում ընդգրկված ապրանքների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին դրույթներում նշված դեպքերում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Մաքսային միության հանձնաժողովի) որոշումներով նախատեսված դեպքերում՝ բացառությամբ այն ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվություն տրամադրելու դեպքերի, որոնց նկատմամբ սահմանվել է հսկողություն՝ «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրին համապատասխան։

3. Կողմերին՝ մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ձևով եզրակացությունների (թույլատրագրերի) տրամադրումը։

4. Սահմանել, որ մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը Կողմերին տրված՝ Միասնական ցանկում ընդգրկված առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման թույլատրագրերը գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

5. Եզրակացությունը (թույլատրագիրը) կարող է ձևակերպվել պաշտպանության աստիճաններ ունեցող ձևաթղթի վրա, եթե դա նախատեսված է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ։

6. Եզրակացությունը (թույլատրագիրը) կարող է կիրառվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով։

7. Եզրակացություն (թույլատրագիր) ստանալու մասին դիմումների ուսումնասիրության կարգը և դրա տրամադրման կարգը սահմանվում են Մաքսային միության անդամ պետության՝ դրա տրամադրումն իրականացնող պետական իշխանության մարմնի կողմից կամ պետական իշխանության այն մարմնի կողմից, որի լիազորություններին են վերապահված գործունեության համապատասխան ոլորտներում կարգավորման գործառույթները։

8. Եզրակացության (թույլատրագրի) գործողության ժամկետը երկարացման ենթակա չէ, անհրաժեշտության դեպքում տրվում է նոր եզրակացություն (թույլատրագիր)։

9. Սահմանել, որ եթե Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիցենզիա տրամադրելու մասին որոշումը լիազոր մարմնի կողմից կայացվում է Մաքսային միության անդամ պետության պետական իշխանության այլ մարմնի հետ համաձայնեցմամբ, լիցենզիայի տրամադրման մասին դիմումի համաձայնեցումը կարող է իրականացվել սույն որոշման 1-ին կետում նշված ձևով։

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից երեսուն օրը լրանալուց հետո։

 

Նախագահ`

Վ. Բ. Խրիստենկո

 

Հավելված 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի մայիսի 16-ի

 թիվ 45 որոշման

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

(թույլատրագիր)

 

թիվ ____/ 201 /_______

 

_________________________________________________________________________

(Մաքսային միության անդամ պետության պետական իշխանության՝ եզրակացությունը տրամադրած մարմնի անվանումը)

 

Տրված է _________________________________________________________________

_________________________________________________________________________

(Կազմակերպության անվանումը, իրավաբանական հասցեն, երկիրը /ֆիզիկական անձանց համար՝ Ա.Ա.Հ.)

 

Փոխադրման ձևը _______________________________________________________

(Փոխադրման ձևը)

___________________________|

(Ապրանքների միասնական ցանկի բաժինը)

|_________________

(ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը *)

 

Ապրանքի անվանումը

Քանակը

Չափման միավորը

 

 

Ստացող/ուղարկող *_______________________________________________________

(Անվանումը, իրավաբանական հասցեն, երկիրը)

_________________________________________________________________________

Նշանակման/ուղարկող երկիրը*_____________________________________________

Ներմուծման (արտահանման) նպատակը ____________________________________

Ժամանակավոր ներմուծման (արտահանման) ժամկետը_______________________

Հիմքը ___________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Լրացուցիչ տեղեկություններ________________________________________________

_________________________________________________________________________

Տարանցման երկիրը *_____________________________________________________

(Տարանցում նշվածի տարածքով)

_________________________________________________________________________

Ստորագրություն՝ __________ Ամսաթիվ՝___________

Եզրակացությունը վավեր է մինչև՝ ___________________

_______________________________

(Ա.Ա.Հ.)

Կ.Տ.

_______________________________

(Պաշտոնը)

 

Հավելված 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի մայիսի 16-ի

 թիվ 45 որոշման

 

Մեթոդական ցուցումներ

 

ապրանքների Միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևը լրացնելու համար, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ

 

1. Սույն մեթոդական ցուցումներով սահմանվում է ապրանքների միասնական ցանկում ընդգրկված՝ Մաքսային միության մաքսային տարածք այն ապրանքների ներմուծման և Մաքսային միության մաքսային տարածքից դրանց արտահանման, ինչպես նաև Մաքսային միության մաքսային տարածքով դրանց տարանցման համար Մաքսային միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կողմից տրվող եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևը լրացնելու կարգը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ (այսուհետ՝ Միասնական ցանկ)։

2. Եզրակացությունը (թույլատրագիրը) տրվում է Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (ՄՄ ԱՏԳ ԱԱ) մեկ ծածկագրի տակ դասակարգվող ապրանքի համար՝ կախված մանրամասնեցման մակարդակից՝ Միասնական ցանկին համապատասխան։

3. Եզրակացության (թույլատրագրի) մեջ փոփոխություններ կատարել չի թույլատրվում։

4. Եզրակացության (թույլատրագրի) տվյալները փոփոխելու անհրաժեշտության դեպքում տրվում է նոր եզրակացություն (թույլատրագիր)՝ սույն Մեթոդական ցուցումներով սահմանված կարգով՝ ավելի վաղ տրված եզրակացությունը (թույլատրագիրը) չեղյալ հայտարարելով։

5. Տվյալների բացակայության դեպքում տողում գծիկ է դրվում։ Գծիկը տողի ամբողջ երկարությամբ դրված ուղիղ գիծն է։

6. Այն տողերը, որոնք նշված են <*> պայմանանշանով, լրացվում են՝ հաշվի առնելով փոխադրվող ապրանքների կատեգորիաներին ներկայացվող պահանջները։

7. Նշանակման, ուղարկող, տարանցման երկրի անվանումը նշվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման համաձայն կիրառվող աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։

8. Եզրակացության (թույլատրագրի) համարը ձևավորվում է՝ հաշվի առնելով Մաքսային միության անդամ պետության երկնիշ ալֆա ծածկագիրը (Բելառուսի Հանրապետություն՝ BY, Ղազախստանի Հանրապետություն՝ KZ, Ռուսաստանի Դաշնություն՝ RU), տարվա թվային նշումը և հերթական համարը, որը տրվում է Մաքսային միության անդամ պետության պետական իշխանության՝ եզրակացություն (թույլատրագիր) տրամադրող լիազոր մարմնի կողմից՝ աճման կարգով։ Տարին փոխվելու դեպքում հերթական համարն սկսվում է 1-ից։

9. Եզրակացության վերին հատվածի համապատասխան տողում նշվում է պետական իշխանության՝ եզրակացությունը տրամադրող մարմնի պաշտոնապես հաստատված լրիվ կամ կրճատ անվանումը։

10. «Տրվել է» տողում նշվում են հայտատուի տվյալները.

- իրավաբանական անձանց համար՝ լրիվ պաշտոնական անվանումը և իրավաբանական հասցեն, Բելառուսի Հանրապետության անձանց համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության անձանց համար՝ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ), Ռուսաստանի Դաշնության անձանց համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ).

- ֆիզիկական անձանց և որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներ գրանցված անձանց համար նշվում են լրիվ ազգանունը, անունը, հայրանունը՝ ուղղական հոլովով՝ անձը հաստատող փաստաթղթին համապատասխան, անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել, անձնական համարը (առկայության դեպքում), բնակության վայրը)։ Որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներ գրանցված անձանց դեպքում նշվում է նաև ՎՀՀ-ն, ԲՆՀ-ն, ՀՎԱՀ-ը (համապատասխանաբար)։

11. «Փոխադրման ձևը» տողում նշվում է ապրանքի փոխադրման ձևը. ներմուծում, արտահանում, ժամանակավոր ներմուծում, ժամանակավոր արտահանում, տարանցում։

12. «Միասնական ցանկի բաժինը» տողում նշվում է Միասնական ցանկի բաժնի թվային արժեքը։

13. «ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը*» տողում նշվում է փոխադրող ապրանքի ՄՄ ԱՏԳ ԱԱ դասակարգման ծածկագիրը։

14. «Ապրանքի անվանումը» տողում նշվում է փոխադրվող ապրանքի անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանումը), որը թույլ է տալիս նույնականացնել ապրանքը և այն դասել ՄՄ ԱՏԳ ԱԱ մեկ տասանիշ դասակարգման ծածկագրին՝ նշելով դրա քանակը ապրանքի տվյալ կատեգորիայի համար նախատեսված չափման միավորներով։

15. Եթե ապրանքի վերաբերյալ ամբողջ տեղեկությունը չի տեղավորվում «Ապրանքի անվանումը» տողում, այն կարող է ներառվել եզրակացության (թույլատրագրի) համապատասխան հավելվածում։ Ընդ որում, նշված տողում կատարվում է նշում՝ «(տե՛ս հավելվածը՝ _________ թերթի վրա)»։

16. «Ուղարկող/ստացող*» տողում նշվում է օտարերկրյա գործընկերոջ/գործընկերոջ լրիվ պաշտոնական անվանումը և լրիվ հասցեն։ Ընդ որում, որպես ստացող նշվում է հայտատուից ապրանքի նկատմամբ իրավունքներ ստացող օտարերկրացի գործընկերը/գործընկերը, իսկ որպես ուղարկող՝ հայտատուին նման իրավունքներ փոխանցող օտարերկրացի գործընկերը/գործընկերը։ Տվյալ տողը լրացվում է Մաքսային միության անդամ պետության պետական իշխանության՝ եզրակացություն տրամադրող մարմնի հայեցողությամբ՝ հաշվի առնելով փոխադրվող ապրանքի կատեգորիային ներկայացվող պահանջները։

17. «Նշանակման/ուղարկող երկիր*» տողում նշվում է այն երկրի անվանումը, որն այն ապրանքի նշանակման/ուղարկման վերջնական կետն է, որի համար ձևակերպվել է եզրակացությունը (թույլատրագիրը)։

18. «Ներմուծման/արտահանման նպատակը» տողում նշվում է ապրանքների ներմուծման, արտահանման, ժամանակավոր ներմուծման, ժամանակավոր արտահանման նպատակը։

19. «Ժամանակավոր ներմուծման (արտահանման) ժամկետը» տողում նշվում է ապրանքների ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման մասով պարտավորությունների գործողության ավարտի ամսաթիվը։

20. «Հիմքը» տողում նշվում են եզրակացության (թույլատրագրի) տրամադրման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը։

21. «Լրացուցիչ տեղեկություններ» տողում նշվում են այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա տրվել է եզրակացությունը (թույլատրագիրը), եզրակացության (թույլատրագրի) այլ տողերի տեղեկությունները հստակեցնող լրացուցիչ տվյալները, անհրաժեշտության դեպքում՝ ավելի վաղ տրված եզրակացության (թույլատրագրի) վավերապայմանները, ինչպես նաև ապրանքի արժեքի և կցվող փաստաթղթերի, այդ թվում՝ ապրանքի լուսանկարչական պատկերի վերաբերյալ տեղեկությունները։

22. «Տարանցման երկիրը*» տողում նշվում է Մաքսային միության այն անդամ պետության անվանումը, որի տարածքով իրականացվելու է տարանցումը։

23. «Եզրակացությունը վավեր է մինչև» տողում նշվում է եզրակացության (թույլատրագրի) գործողության ավարտի ամսաթիվը։

24. «Ստորագրություն» տողում դրվում է Մաքսային միության անդամ պետության պետական մարմնի՝ տվյալ փաստաթուղթը ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անձնական ստորագրությունը։

25. «Ամսաթիվ» տողում նշվում է Մաքսային միության անդամ պետության՝ եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրող պետական մարմնի պաշտոնատար անձի կողմից եզրակացությունը (թույլատրագիրը) ստորագրելու ամսաթիվը։

26. «Ա.Ա.Հ., Պաշտոնը» տողում նշվում է Մաքսային միության անդամ պետության պետական մարմնի՝ եզրակացությունը (թույլատրագիրը) ստորագրած պաշտոնատար անձի ազգանունը, անվան սկզբնատառերը, պաշտոնը։

27. Եզրակացությունը (թույլատրագիրը) ստորագրած պաշտոնատար անձի ստորագրությունը հաստատվում է Մաքսային միության անդամ պետության՝ եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրած պետական մարմնի կնիքով։

 

_______________________

* տողերը լրացվում են՝ հաշվի առնելով ապրանքների կատեգորիաներին ներկայացվող պահանջները

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 08 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.02.2023, թիվ 15 11.03.2023, թիվ 45
04.09.2017, թիվ 114 04.11.2017, թիվ 45
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան