Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 188
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
20.11.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
20.11.2018
Дата вступления в силу
23.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2018 թվականի

թիվ 188

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 148 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 111-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ դարձկեն և ոչ դարձկեն հարթաշերեփով, մինչև 250 ձ.ու. հզորությամբ թրթուրավոր բուլդոզերների (մղանների) համար հակագնագցման միջոց կիրառելու մասին» թիվ 148 որոշման հավելվածը՝ երկրորդ և երրորդ սյունակներում Tianjin Liugong Machinery Со., Ltd. (No. 203, Jingsan Road, Tianjin Airport Economic Area, China) արտադրողի անվանումով պարբերությունից առաջ, լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

 

«Caterpillar (Qingzhou) Ltd. (No. 12999 Nanhuan Road, Qingzhou City,
Shandong Province, China, 262500)

18,50»։

 

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին, ապահովել՝

Caterpillar (Qingzhou) Ltd.-ի (No. 12999 Nanhuan Road, Qingzhou City, Shandong Province, China, 262500) կողմից արտադրված և 2017 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված՝ դարձկեն և ոչ դարձկեն հարթաշերեփով, մինչև 250 ձ.ու. հզորությամբ թրթուրավոր բուլդոզերների (մղանների) համար հակագնագցման տուրքի վճարման հաշվին, մաքսային արժեքից 18,50 տոկոսի չափով, հակագնագցման տուրքի վճարման ապահովման գումարի հաշվանցման և «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) հավելվածով նախատեսված կարգով դրա մուտքագրման և բաշխման իրականացումը.

մաքսային արժեքից 18,50 տոկոս դրույքաչափով հաշվարկված հակագնագցման տուրքի գումարը գերազանցող ապահովման գումարի վերադարձը վճարողին՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված կարգով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան