ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 497-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 764-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 00904586) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 7-ի «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնանորոգում, վերազինում և կահավորում» ծրագրի մասին N 764-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Ցելսիուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01292704) 2022 թվականի հունիսի 20-ին կնքված՝ N Պ/220620 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օդափոխության, ջեռուցման, հովացման և ծխահեռացման համակարգերի մոնտաժման աշխատանքների իրականացում` 92,643,923 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԳՈՒԴ ԼԱՅՖ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01037926) 2022 թվականի հունիսի 22-ին կնքված՝ N ԹԹ-220622 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեղուկ թթվածնի կենտրոնացված համակարգի մոնտաժման աշխատանքների իրականացում` 14,020,500 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՏԵԽՆՈԷԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01574415) 2022 թվականի հունիսի 17-ին կնքված՝ N Թ-170622 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեղուկ թթվածնի գազաֆիկացման կայանի, երեք կետանոց ռամպայի և 60 մ երկարությամբ դեպի շենք գազատարի կառուցման աշխատանքների իրականացում` 7,160,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
11.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|