Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 140
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.09.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
21.08.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
21.08.2018
Дата вступления в силу
27.09.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2018 թվականի

թիվ 140

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում շամպինյոն տեսակի թարմ սնկերի նկատմամբ, որոնց ծագման երկիրը Բելառուսի Հանրապետությունն է, ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ սահմանելու մասով Ռուսաստանի Դաշնության կողմից պարտականությունների կատարման մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ծանուցել Ռուսաստանի Դաշնությանը՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 28-րդ հոդվածի 2-րդ կետի և «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 25-րդ կետի կատարման անհրաժեշտության մասին՝ շամպինյոն տեսակի թարմ սնկերի նկատմամբ, որոնց ծագման երկիրը Բելառուսի Հանրապետությունն է, ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ սահմանելիս:

2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին:

3. Խնդրանքով դիմել Բելառուսի Հանրապետության նախարարների խորհրդին՝

խստացնել, բույսերի կարանտինի ոլորտում միջազգային իրավունքի պահանջներին համապատասխանող և կարանտինի ենթակա արտադրանքի մուտքը սահմանված բուսասանիտարական կարգավիճակով ապահովող բուսասանիտարական սերտիֆիկատների տրման և հետագա օգտագործման նկատմամբ հսկողությունը.

ձեռնարկել միջոցներ Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծվող և տարածքով տեղափոխվող բուսական ծագման արտադրանքի նկատմամբ այնպիսի հսկողության համակարգի կազմակերպման ուղղությամբ, որը կկանխի Եվրասիական տնտեսական միության տարածք չսահմանված բուսասանիտարական կարգավիճակով արտադրանքի թափանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան