Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 40
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.04.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
17.03.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
17.03.2020
Дата вступления в силу
22.04.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 2020 թվականի

թիվ 40

քաղ. Մոսկվա

 

ՍՊԻՏԱԿ, ԲՅՈՒՐԵՂԱՅԻՆ ՇԱՔԱՐԻ ԳՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բելառուսի Հանրապետության տարածքում 2020 թվականի հունվարի 1-ից սահմանված՝ սպիտակ, բյուրեղային շաքարի գնի պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու վերաբերյալ Բելառուսի Հանրապետության 2020 թվականի փետրվարի 27-ին ստացված դիմումի առնչությամբ և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 82-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Համաձայնեցնել Բելառուսի Հանրապետությունում սպիտակ, բյուրեղային շաքարի գնի պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը 276 օրով՝ 2020 թվականի մարտի 31-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի մարտի 31-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: