Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 179
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.12.2018-19.08.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
30.10.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
30.10.2018
Дата вступления в силу
06.12.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.08.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2018 թվականի

թիվ 179

քաղ. Մոսկվա

 

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻՆ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱՍՈՎ «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության 30-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Լիցենզիաներին և թույլտվություններին վերաբերող մասով «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում տրված լիցենզիաների, թույլտվությունների և եզրակացությունների (թույլատրագրերի) վերաբերյալ տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները.

Լիցենզիաներին և թույլտվություններին վերաբերող մասով «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում տրված լիցենզիաների, թույլտվությունների և եզրակացությունների (թույլատրագրերի) վերաբերյալ տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.

Լիցենզիաներին և թույլտվություններին վերաբերող մասով «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում տրված լիցենզիաների, թույլտվությունների և եզրակացությունների (թույլատրագրերի) վերաբերյալ տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.

Լիցենզիաներին և թույլտվություններին վերաբերող մասով «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում տրված լիցենզիաների, թույլտվությունների և եզրակացությունների (թույլատրագրերի) վերաբերյալ տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործման համար կիրառվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը.

Լիցենզիաներին և թույլտվություններին վերաբերող մասով «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում տրված լիցենզիաների, թույլտվությունների և եզրակացությունների (թույլատրագրերի) վերաբերյալ տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու կարգը:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված նկարագրությամբ նախատեսված էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների տեխնիկական սխեմաների մշակումը և արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում տեղեկատվական փոխգործակցությունն իրագործելիս օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրում դրանց տեղաբաշխման ապահովումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որի իրավասության մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների համակարգումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի  հոկտեմբերի 30-ի

թիվ 179 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.07.2022, թիվ 102 19.08.2022, թիվ 179
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան