ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2018 թվականի |
թիվ 130 |
քաղ. Մոսկվա |
ՀԻԴՐԱՎԼԻԿ ՀՈՐԱՏԻՉԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց
1. Հիդրավլիկ հորատիչը, որը հիդրավլիկ շարժիչից, հիդրոգլանից և հիդրոկուտակիչից կազմված ինքնագնաց հորատման կայանքի մեխանիկական ուժային հանգույց է, նախատեսված՝ հորատման կայանքի հիդրավլիկ համակարգից ստացվող հիդրավլիկ հեղուկի ճնշման ուժը հորատման գործիքին փոխանցվող հարվածային և պտտական շարժման վերափոխելու համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին, Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի XVI բաժնի 2(ա) ծանոթագրությանը համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8412 ապրանքային դիրքում (հիդրավլիկ հորատիչի պատկերների օրինակները բերված են հավելվածում)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսականհանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի |
ՕՐԻՆԱԿՆԵՐ
Հիդրավլիկ հորատիչների պատկերների
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: