Գլխավոր տեղեկություն
Номер
N 717-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.06.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.06.2015
Дата вступления в силу
01.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2015 թվականի N 717-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի 2 ա հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 20 928 000 դրամ շուկայական արժեքով 47.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 5-րդ հարկից 53 940 000 դրամ շուկայական արժեքով 129.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից՝ 21,8 քառ.մետր մակերեսով բաց պատշգամբ) տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով տասը տարի ժամկետով տրամադրել համապատասխանաբար «Ավանգարդ-Տաթև» (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Արշակունյաց պողոտա 4) և «Տիվ» (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Արշակունյաց պողոտա 4) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին (այսուհետ` ընկերություններ)՝ «Ավանգարդ» թերթի և «Հայաստան» հասարակական-քաղաքական, կրթամշակութային, գեղարվեստական պարբերականի գործունեությունը ծավալելու նպատակով:

(1-ին կետը փոփ. 20.07.17 N 888-Ա, 07.07.22 N 1032-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերությունների հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` սահմանելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերությունների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 30

Երևան