Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 80
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (23.08.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
08.08.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
08.08.2019
Дата вступления в силу
23.08.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2019 թվականի

թիվ 80

քաղ. Չոլպոն-Աթա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԱՍՆԱԲԱԺՆԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթի 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող մասնաբաժնային վճարների վճարման մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարտքի մարման կարգը հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« »   ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԱՍՆԱԲԱԺՆԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթի 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող մասնաբաժնային վճարների վճարման մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարտքի մարման կարգը:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի

2019 թվականի թիվ որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող մասնաբաժնային վճարների վճարման մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարտքի մարման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող մասնաբաժնային վճարների վճարման մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) պարտքի մարման, այդ պարտքի մարման դիմաց մուտքագրված դրամական միջոցների օգտագործման և հաշվառման մեխանիզմը:

2. Սույն կարգի նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

պարտապան պետություն՝ անդամ պետություն, որն ունի պարտք.

«պարտք՝ դրամական միջոցներ, որոնք ընթացիկ ֆինանսական տարվա հունվարի 1-ի դրությամբ անդամ պետության կողմից չեն փոխանցվել Միության բյուջեի հաշվին՝ հաշվետու ֆինանսական տարում Միության բյուջեի կազմում հաստատված մասնաբաժնային վճարի վճարման դիմաց.

լիազորված մարմիններ՝ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններ, որոնք ստանձնել են անդամ պետությունների բյուջեների ձևավորման և կատարման գործառույթները։

 

II. Պարտքի գումարների համեմատումը

 

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հաշվետու ֆինանսական տարվա մասնաբաժնային վճարների և պարտքի գումարների փաստացի մուտքերը հաստատելու համար ընթացիկ ֆինանսական տարվա հունվարի 20-ից ոչ ուշ պարտապան պետությունների կառավարություններ է ուղարկում Հանձնաժողովի կողմից ստորագրված և կնիքով հաստատված փոխադարձ հաշվարկների համեմատման ակտի 2-ական օրինակ:

4. Փոխադարձ հաշվարկների համեմատման ակտի ստացման օրվանից 3 շաբաթվա ընթացքում պարտապան պետության կառավարությունն ապահովում է լիազորված մարմնի կողմից փաստացի փոխանցված մասնաբաժնային վճարների և պարտքի գումարների համեմատումը, ստորագրելու և կնիք դնելու միջոցով փոխադարձ հաշվարկների համեմատման ակտի 2 օրինակների հաստատումը, ինչպես նաև Հանձնաժողովի տվյալների հետ անհամապատասխանության բացակայության դեպքում՝ փոխադարձ հաշվարկների համեմատման ակտի 1 օրինակի հետ ուղարկումը Հանձնաժողով:

5. Մասնաբաժնային վճարների և պարտքի փաստացի մուտքերի գումարի մասով տարաձայնությունների առկայության դեպքում պարտապան պետությունը և Հանձնաժողովը բանակցությունների միջոցով վերացնում են դրանք ոչ ուշ, քան պարտապան պետության կառավարության կողմից փոխադարձ հաշվարկների համեմատման ակտն ստանալու օրվանից 1 ամսվա ընթացքում: Եթե տարաձայնություններն առկա են նշված ժամկետը լրանալուց հետո, ապա դրանց կարգավորման հարցը ներկայացվում է Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

 

III. Պարտքի մարումը

 

6. Պարտքը ենթակա է պարտադիր մարման ընթացիկ ֆինանսական տարում՝ Ռուսաստանի Դաշնության արժույթով (ռուսական ռուբլով) կամ ազատ փոխարկելի արժույթով (ԱՄՆ դոլարով) Միության բյուջեի հաշվին դրամական միջոցների փոխանցման միջոցով:

7. Պարտապան պետությունը կարող է պարտքի մարումը սկսել մինչև պարտապան պետության կառավարության կողմից փոխադարձ հաշվարկների համեմատման ակտն ստանալը: Պարտքի մարումը կարող է իրականացվել ինչպես միանվագ՝ ամբողջ ծավալով, այնպես էլ մաս-մաս:

8. Պարտապան պետության կողմից պարտքն ամբողջությամբ մարելուց հետո Հանձնաժողովը համապատասխան ծանուցում է ուղարկում պարտապան պետության կառավարություն:

Պարտապան պետությանը, որի պարտքը գոյացել է անհաղթահարելի ուժի հանգամանքների առաջացման հետևանքով, կարող է տրամադրվել պարտքի մարման հետաձգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ:

 

IV. Պարտքի մարման դիմաց մուտքագրված

դրամական միջոցների օգտագործումը

 

9. Պարտքի մարման դիմաց մուտքագրված դրամական միջոցներն ուղղվում են (անհրաժեշտության դեպքում) հաշվետու ֆինանսական տարվա համար Միության մարմինների բյուջետային հաշվետվությունների տվյալներին համապատասխան՝ Միության մարմինների՝ անձնակազմի, ապրանքների մատակարարների, աշխատանքներ և ծառայություններ կատարողների հանդեպ ունեցած պարտավորությունների մասով՝ կրեդիտորական պարտքի մարմանը, որն առաջացել է հաշվետու ֆինանսական տարում Միության բյուջեի կատարման ժամանակ:

10. Մինչև ընթացիկ ֆինանսական տարվա մարտի 1-ը պարտքի մարման դիմաց մուտքագրված դրամական միջոցները՝ բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դրամական միջոցների, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա ենթակա են հաշվեգրման Միության բյուջե՝ անդամ պետությունների մասնաբաժնային վճարների վճարման դիմաց՝ հաշվետու ֆինանսական տարում Միության բյուջեում հաստատված՝ անդամ պետությունների մասնաբաժնային վճարների գումարներին համամասնորեն:

11. Ընթացիկ ֆինանսական տարվա մարտի 1-ին և ավելի ուշ պարտքի մարման դիմաց մուտքագրված դրամական միջոցները, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դրամական միջոցների, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա ենթակա են հաշվեգրման Միության բյուջե այն անդամ պետությունների մասնաբաժնային վճարների վճարման դիմաց, որոնք մինչև ընթացիկ ֆինանսական տարվա մարտի 1-ն ամբողջ ծավալով կատարել են հաշվետու ֆինանսական տարում մասնաբաժնային վճարների վճարման պարտավորությունները՝ հաշվետու ֆինանսական տարում անդամ պետությունների կողմից փաստացի կատարված փոխանցումների ծավալներին համամասնորեն:

 

V. Հաշվառումը և հաշվետվողականությունը

 

12. Պարտքի մարման դիմաց մուտքագրված դրամական միջոցների հաշվառումն իրականացվում է Միության բյուջեի հաշվի վրա: Նշված միջոցներով գործառնություններն արտացոլվում են Միության բյուջեի կառավարչի բյուջետային հաշվառման և հաշվետվությունների մեջ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթին համապատասխան:

13. Հանձնաժողովի կոլեգիայի նախագահն անդամ պետությունների կառավարություններին յուրաքանչյուր եռամսյակ տեղեկացնում է մասնաբաժնային վճարների լիակատար փոխանցման և պարտապան պետությունների կողմից առկա պարտքի մարման ընթացքի մասին:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: