ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2018 թվականի |
թիվ 106 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ՝ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2019-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները նախապատրաստելու նպատակով կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները 2018 թվականի և 2019-2021 թվականների ժամանակահատվածի համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ 106 որոշմամբ |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները նախապատրաստելու նպատակով կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները՝ 2018 թվականի և 2019-2018 թվականների ժամանակահատվածի համար
Չափման միավորը |
Կանխատեսումը | ||||
2018 թվական |
2019 թվական |
2020 թվական |
2021 թվական | ||
1. Համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսումների միջակայքային քանակական արժեքները (հաշվարկ՝ ըստ գնողունակության պարիտետի) |
նախորդ տարվա նկատմամբ՝ տոկոսներով |
3.0-3.9 |
2.9-3.9 |
2.8-3.9 |
3.0-3.9 |
2. «Brent» ապրանքանիշի նավթի գների կանխատեսումների միջակայքային քանակական արժեքները |
ԱՄՆ դոլարով՝ բարելի դիմաց |
45.9 - 70.0 |
43.7-70.0 |
44.5-73.0 |
52.0-65.0 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: