Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 65
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.08.2018-01.01.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.07.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
13.07.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
13.07.2018
Дата вступления в силу
31.08.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

13 հուլիսի 2018 թվականի

թիվ 65

քաղ. Մոսկվա

 

ՄԻԿՐՈԱԼԻՔԱՅԻՆ ՎԱՌԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրք՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի` ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն.

դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 67Դ ծանոթագրությամբ՝

«67Դ) Ներմուծման մաքսատուրքի՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հուլիսի 13-ի թիվ 65 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ թիվ 4 հավելվածի համաձայն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2018 թվականի հուլիսի 13-ի

թիվ 65 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔ,

 

որը հանվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից

 

ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

8504 31 800 8

- - - - - այլ

հատ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2018 թվականի հուլիսի 13-ի

թիվ 65 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,

 

որոնք ընդգրկվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում

 

ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

 

- - - - - այլ՝

 

8504 31 800 3

- - - - - - միկրոալիքային վառարանների համար նախատեսված տրանսֆորմատորներ՝220 - 240 Վ լարմամբ էլեկտրացանցից սնումով, հիմնական փաթույթի ոչ պակաս, քան 2,1 կՎ, սակայն ոչ ավելի, քան 2,4 կՎ ելքային լարմամբ, և լրացուցիչ փաթույթի ոչ պակաս, քան 3,2 Վ, սակայն ոչ ավելի, քան 3,7 Վ ելքային լարմամբ

հատ

8504 31 800 7

- - - - - - այլ

հատ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2018 թվականի հուլիսի 13-ի

թիվ 65 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքի տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ դոլարով)

8504 31 800 3

- - - - - - միկրոալիքային վառարանների համար նախատեսված տրանսֆորմատորներ՝ 220 - 240 Վ լարմամբ էլեկտրացանցից սնումով, հիմնական փաթույթի ոչ պակաս, քան 2,1 կՎ, սակայն ոչ ավելի, քան 2,4 կՎ ելքային լարմամբ, և լրացուցիչ փաթույթի ոչ պակաս, քան 3,2 Վ, սակայն ոչ ավելի, քան 3,7 Վ ելքային լարմամբ

867Դ)

8504 31 800 7

- - - - - - այլ

8

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2018 թվականի հուլիսի 13-ի

թիվ 65 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

 

որոնք կատարվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում

 

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8504 31 800 8 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«8504 31 800 3

- - - - - - միկրոալիքային վառարանների համար նախատեսված տրանսֆորմատորներ՝ 220 - 240 Վ լարմամբ էլեկտրացանցից սնումով, հիմնական փաթույթի ոչ պակաս, քան 2,1 կՎ, սակայն ոչ ավելի, քան 2,4 կՎ ելքային լարմամբ, և լրացուցիչ փաթույթի ոչ պակաս, քան 3,2 Վ, սակայն ոչ ավելի, քան 3,7 Վ ելքային լարմամբ

8504 31 800 7

- - - - - - այլ»։

 

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 8 որոշմամբ հաստատված՝ զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների ցանկի II բաժնում, որոնց մասով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8504 31 800 8» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8504 31 800 3, 8504 31 800 7» ծածկագրերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: