Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-244-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (08.01.2007-14.07.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.29/69(524) Հոդ.1433
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.11.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.12.2006
Дата вступления в силу
08.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 28-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (6 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-304, այսուհետ` օրենք) 1-3-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1.

Տեղական հանրաքվեի հասկացությունը

Տեղական հանրաքվեն տվյալ համայնքի բնակիչների համայնքային նշանակության կարևոր հարցերով քվեարկությունն է:

Հոդված 2.

Տեղական հանրաքվեի անցկացման սկզբունքները

1. Տեղական հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Տեղական հանրաքվեի դրված յուրաքանչյուր հարցի համար հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից ունի մեկ ձայնի իրավունք:

2. Տեղական հանրաքվեին մասնակցությունն ազատ է: Հանրաքվեի մասնակիցների կամքի արտահայտման վրա հսկողությունն արգելվում է:

Հոդված 3.

Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունքը

1. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և փաստացի բնակվող 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք:

2. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքները և ազատությունները տարածվում են նաև ընտրական իրավունք ունեցող բոլոր անձանց վրա:

3. Տեղական հանրաքվեին չեն կարող մասնակցել դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող անձինք:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը «Սահմանադրությամբ» բառից հետո լրացնել «նախատեսված» բառով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Տեղական հանրաքվե չի կարող անցկացվել տվյալ համայնքի տարածքում ռազմական և արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրությունը վերացնելուց հետո` երկամսյա ժամկետում:».

2) 2-րդ կետի «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համայնքները միացնելու կամ առանձնացնելու հարցով Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ:».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Նախաձեռնող խումբը դիմում է տվյալ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպող ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (այսուհետ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողով)` գրանցվելու խնդրանքով, որի համար իր բոլոր անդամների ստորագրած դիմումին կից ներկայացնում է`

ա) տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող տեղական ինքնակառավարման մարմնի որոշման նախագիծը.

բ) իր անդամների և լիազոր ներկայացուցիչների ազգանունը, անունը, ծննդյան թիվը, բնակության և աշխատանքի վայրը (պաշտոնը), կուսակցական պատկանելությունը, անձնագրային տվյալները.

գ) տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալու մասին իր ժողովի որոշման արձանագրությունը:»:

Հոդված 5. Օրենքի տեքստում «մարզային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով (բացառությամբ 34-րդ հոդվածի 7-րդ կետի «մարզային հեռուստաընկերությամբ» բառակապակցությամբ), իսկ «մարզային ընտրական» բառերը՝ «ընտրատարածքային ընտրական» բառերով:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 2-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պաշտոնաթերթիկում հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից ստորագրում է անձամբ:».

2) 7-րդ կետի «քաղաքացիներին» բառը փոխարինել «հանրաքվեի մասնակիցներին» բառերով:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետում «ներքին գործերի մարմնի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով, իսկ «քաղաքացու» բառը` «անձի» բառով:

Հոդված 8. Օրենքի 11 -րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում տեղական հանրաքվեն նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հանրաքվե նախաձեռնելը և նշանակելը կատարվում են մեկ ակտով:».

2) 2-րդ կետը «մարմնի» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կազմավորված և ԿԸՀ-ի կողմից որոշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:»:

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում «հրապարակվելուց հետո» բառերը փոխարինել «հրապարակվելու պահից» բառերով:

Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի նիստերի և քվեարկության ընթացքում սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ ու հավասար պայմաններ:»:

Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով դատարանի ընդունած վճիռը բողոքարկման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»:

Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Տեղական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման (ներառյալ` ցուցակների կազմման) ծախսերը կատարվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված հանրաքվեի նախապատրաստման անցկացման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:»:

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետում «ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների» բառերը փոխարինել «ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության» բառերով:

Հոդված 16. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետում «սահմանում է մարզային հանձնաժողովը» բառերը փոխարինել «սահմանվում է ընտրական օրենսգրքով» բառերով:

Հոդված 17. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քվեաթերթիկի, քվեատուփի, հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Քվեարկության ժամանակ հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից ստանում է մեկ քվեաթերթիկ:»:

Հոդված 18. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ կետում «Քաղաքացին» և 34-րդ հոդվածի 1-ին կետում «քաղաքացիների» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հանրաքվեի մասնակիցը» և «հանրաքվեի մասնակիցների» բառերով:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 27
Երևան
ՀՕ-244-Ն