Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 22
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
28.02.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
28.02.2017
Дата вступления в силу
01.04.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2017 թվականի

թիվ 22

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 159 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի «Այն ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 014/2011) պահանջների պահպանումը, և «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 014/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկի մասին» թիվ 159 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի

փետրվարի 28-ի թիվ 22 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 159 որոշման մեջ կատարվող

 

1. Նշված որոշմամբ հաստատված՝ այն ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 014/2011) պահանջների պահպանումը, լրացնել հետևյալ բովանդակությամբ 2071, 2072 և 2073 դիրքերով՝

 

«

2071

 

ԳՕՍՏ
33387-2015

Ավտոմոբիլային ճանապարհներ՝ ընդհանուր կիրառության. հակամերկասառցային նյութեր. տեխնիկական պահանջներ

կիրառվում է 2017 թվականի ապրիլի 1-ից

2072

ՍՏԲ EN
12591-2010

Բիտումներ ճանապարհային. տեխնիկական պահանջներ և փորձարկումների մեթոդներ

կիրառվում է մինչև 2019 թվականի մայիսի 1-ը

2073

ՍՏ ՂՀ
1373-2013

Բիտումներ և բիտումային կապակցող նյութեր. բիտումներ՝ նավթային, ճանապարհային, մածուցիկ. տեխնիկական պայմաններ

կիրառվում է մինչև 2019 թվականի մայիսի 1-ը

»:

 

2. Նշված որոշմամբ հաստատված՝ այն ստանդարտների ցանկում, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ, որոնք անհրաժեշտ են «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 014/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար՝

ա) 1-ին դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ 1-ին և 11 դիրքերով՝

 

«

1

3-րդ հոդվածի
11-14-րդ կետեր

ԳՕՍՏ
310.3-76

Ցեմենտներ. բնականոն խտության, կապակցման ժամանակահատվածների և ծավալի փոփոխման հավասարաչափության որոշման մեթոդներ

11

ԳՕՍՏ
310.4-81

Ցեմենտներ. ճկման և սեղմման ժամանակ ամրության սահմանի որոշման մեթոդ

»:

 

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 71, 151, 181, 182 և 1261 դիրքերով՝

 

«

71

 

ԳՕՍՏ
8829-94

Շինարարական արտադրատեսակներ՝ երկաթբետոնե և բետոնե, գործարանային արտադրության. բեռնմամբ փորձարկումների մեթոդներ. ամրության, կոշտության և ճաքակայունության գնահատման կանոններ

 

151

 

ԳՕՍՏ
17625-83

Կոնստրուկցիաներ և արտադրատեսակներ երկաթբետոնե. բետոնի պաշտպանիչ շերտի հաստության, ամրանների չափերի և դիրքերի որոշման ռադիացիոն մեթոդ

181

 

ԳՕՍՏ
22362-77

Կոնստրուկցիաներ երկաթբետոնե. ամրանների լարման ուժի չափման մեթոդներ

182

 

ԳՕՍՏ
22904-93

Կոնստրուկցիաներ երկաթբետոնե. բետոնի պաշտպանիչ շերտի հաստության և ամրանների դիրքերի որոշման մագնիսական մեթոդ

1261

 

ԳՕՍՏ
33389-2015

Ավտոմոբիլային ճանապարհներ՝ ընդհանուր օգտագործման. Հակամերկասառցային նյութեր. Փորձարկումների մեթոդներ

»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան