ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2018 թվականի |
թիվ 77 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերի համակարգման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի որոշումներն ըստ ցանկի՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 77 որոշման |
ՑԱՆԿ
Մաքսային միության հանձնաժողովի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 4-ի «Միասնական մաքսային տարածքում մաքսային ծառայությունների փոխգործակցության հայեցակարգային պայմանների մասին» թիվ 4 որոշում:
2. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 26-ի «2008 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 20 արձանագրության 3.3 ենթակետում շարադրված սկզբունքներին համապատասխան՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքի մասին» թիվ 14 որոշում։
3. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 26-ի «Մաքսային միության շրջանակներում մաքսային վարչարարության հայեցակարգի նախագծի մասին» թիվ 15 որոշում։
4. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի ապրիլի 22-ի «Միասնական մաքսային տարածքի ձևավորման հիմնական փուլերի բովանդակության և ժամկետների վերաբերյալ հայեցակարգային առաջարկների մասին» թիվ 32 որոշում:
5. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 29-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության միասնական մաքսային տարածքի ձևավորման փուլերի և ժամկետների վերաբերյալ հայեցակարգային առաջարկների մասին» թիվ 43 որոշում:
6. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 29-ի «Մաքսային միության մաքսային օրենսգրքի նախագծին վերաբերող աշխատանքի ընթացքի մասին» թիվ 45 որոշում:
7. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի հունիսի 25-ի «Մաքսային միության մաքսային օրենսգրքի նախագծի մասին» թիվ 56 որոշում։
8. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի օգոստոսի 12-ի «Մաքսային միության մաքսային օրենսգրքի նախագծի մասին» թիվ 66 որոշում։
9. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի օգոստոսի 12-ի «Պետական հսկողության համաձայնեցված տեսակները Մաքսային միության՝ ռուս-բելառուսական սահմանի մասով արտաքին սահման տեղափոխելու պլանի մասին» թիվ 69 որոշում։
10. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի «Մաքսային միության մաքսային օրենսգրքի նախագծի մասին» թիվ 83 որոշում։
11. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի ««Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի մասին» ԵվրԱզԷՍ-ի Միջպետական խորհրդի որոշման նախագծի և Մաքսային միության մաքսային օրենսգիրքը գործողության մեջ դնելուն ուղղված միջոցառումների պլանի մասին» թիվ 84 որոշում։
12. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի «Մաքսային միության մաքսային ծառայությունների ղեկավարների համակարգման խորհրդի մասին» թիվ 91 որոշում։
13. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի «Պետական հսկողության համաձայնեցված տեսակները Մաքսային միության՝ ռուս-բելառուսական սահմանի մասով արտաքին սահման տեղափոխելու պլանի նախագծի մասին» թիվ 94 որոշում։
14. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 21-ի ««Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծի մասին» թիվ 100 որոշում։
15. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 21-ի «Պետական հսկողության համաձայնեցված տեսակները Մաքսային միության՝ ռուս-ղազախական սահմանի մասով արտաքին սահման տեղափոխելու պլանի նախագծի մասին» թիվ 106 որոշում։
16. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 21-ի «Մաքսային միության մաքսային օրենսգիրքն ընդունելու և պետական հսկողության համաձայնեցված տեսակները Մաքսային միության արտաքին եզրագծին տեղափոխելու կապակցությամբ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար մաքսային վարչարարության մասով ենթադրվող փոփոխությունների մասին» թիվ 107 որոշում։
17. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 26-ի ««Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծի մասին» թիվ 116 որոշում։
18. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 26-ի ««ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում Մաքսային միության միասնական մաքսային տարածք ստեղծելու մասին» պետությունների ղեկավարների մակարդակով՝ ԵվրԱզԷՍ-ի Միջպետխորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) որոշման նախագծի մասին» թիվ 118 որոշում:
19. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Մաքսային միության մաքսային ծառայությունների ղեկավարների համակարգման խորհրդի մասին» թիվ 126 որոշում։
20. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի դեկտեմբերի 11-ի ««Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի վավերացումը նախապատրաստելու հարցերով՝ Մաքսային միության անդամ պետությունների լիազորված ներկայացուցիչների հատուկ աշխատանքային խմբի կազմը հաստատելու մասին» թիվ 145 որոշում։
21. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 27-ի «2010 թվականի հուլիսի 1-ից ռուս-ղազախական սահմանին մաքսային ձևակերպումը՝ մաքսային հսկողության՝ փուլերում նշված ժամկետների պահպանմամբ չեղարկելու ապահովմանն ուղղված միջոցների և Մաքսային միության միասնական մաքսային տարածք ձևավորելու ժամկետների մասին» թիվ 159 որոշում։
22. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 27-ի «Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատվող՝ միջազգային համաձայնագրերի և նորմատիվ իրավական ակտերի նախագծերը նախապատրաստելու ցանցային ժամանակացույցի մասին» թիվ 160 որոշում։
23. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 26-ի «Պետական հսկողության համաձայնեցված տեսակները Մաքսային միության՝ ռուս-բելառուսական սահմանի մասով՝ արտաքին սահման տեղափոխելու պլանի կատարման ընթացքի մասին» թիվ 172 որոշում։
24. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 26-ի «Պետական հսկողության համաձայնեցված տեսակները Մաքսային միության՝ ռուս-ղազախական սահմանի մասով՝ արտաքին սահման տեղափոխելու պլանը հստակեցնելու մասին» թիվ 173 որոշում։
25. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 26-ի «Փորձագիտական և աշխատանքային խմբերի կազմը հաստատելու մասին» թիվ 178 որոշում։
26. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 26-ի «««Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության նախագծի մշակման ընթացքի մասին» թիվ 195 որոշում։
27. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մարտի 25-ի «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (առանձնահատուկ) տնտեսական գոտիների և ազատ մաքսային գոտու մաքսային ընթացակարգի հետ կապված հարցի մասին» թիվ 212 որոշում։
28. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 16-ի «Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատվող՝ միջազգային համաձայնագրերի և նորմատիվ իրավական ակտերի նախագծերը 2010 թվականին նախապատրաստելու ցանցային ժամանակացույցի (ՄՄՀ-ի 2010 թվականի հունվարի 27-ի թիվ 160 որոշում) I բաժնում նշված՝ միջազգային համաձայնագրերի ու պայմանագրերի համաձայնեցված նախագծերին հավանություն տալու մասին» թիվ 214 որոշում։
29. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 16-ի «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և ազատ մաքսային գոտու մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ միջազգային համաձայնագրերի նախագծերի նախապատրաստման գծով՝ Մաքսային միության անդամ պետությունների լիազորված ներկայացուցիչների խմբի կազմը հաստատելու և ազատ պահեստների ու «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի մասին» թիվ 215 որոշում։
30. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 16-ի «Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատվող՝ միջազգային համաձայնագրերի և նորմատիվ իրավական ակտերի նախագծերը 2010 թվականին նախապատրաստելու ցանցային ժամանակացույցի I բաժնում նշված՝ միջազգային համաձայնագրերի նախագծերը լրամշակելու մասին» թիվ 216 որոշում։
31. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 16-ի «Կողմերի ազգային օրենսդրությունը Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխանեցնելու ընթացքի մասին» թիվ 228 որոշում։
32. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 16-ի ««Ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի մասին» պայմանագրի նախագծի մասին» թիվ 233 որոշում։
33. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 16-ի ««Կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելիս և Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելիս հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» միջազգային պայմանագրի նախագծի մասին» թիվ 234 որոշում։
34. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 14-ի ««Ապրանքները էլեկտրահաղորդման գծերով և խողովակաշարային տրանսպորտով տեղափոխելու կարգի մասին» համաձայնագրի նախագծի մասին» թիվ 250 որոշում։
35. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատվող՝ միջազգային համաձայնագրերի և նորմատիվ իրավական ակտերի նախագծերը նախապատրաստելու ցանցային ժամանակացույցով (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 27-ի թիվ 160 որոշում) նախատեսված նորմատիվ իրավական ակտերը լրամշակելու մասին» թիվ 253 որոշում։
36. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Կողմերի ազգային օրենսդրությունները Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխանեցնելու ընթացքի մասին» թիվ 267 որոշում։
37. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի ««Ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի մասին» պայմանագրի նախագծի մասին» թիվ 271 որոշում։
38. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի ««Մաքսային միության հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների և պարզաբանումների ընդունման կարգի մասին» հիմնադրույթի նախագիծը մշակելու մասին» թիվ 273 որոշում:
39. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատվող՝ միջազգային համաձայնագրերի և նորմատիվ իրավական ակտերի նախագծերը 2010 թվականին նախապատրաստելու ցանցային ժամանակացույցի (Մաքսային միության հանձաժողովի 2010 թվականի ապրիլի 16-ի թիվ 215 և 216 որոշումներ) I բաժնում նշված՝ միջազգային համաձայնագրերի համաձայնեցված նախագծերի մասին» թիվ 282 որոշում։
40. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Կառավարությունների ղեկավարների մակարդակով՝ ԵվրԱզԷՍ-ի Միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) քննարկմանը ներկայացվող միջազգային համաձայնագրերի նախագծերի մասին» թիվ 283 որոշում։
41. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Քրեական և վարչական պատասխանատվության բնագավառում միջազգային պայմանագրերի նախագծերը լրամշակելու մասին» թիվ 326 որոշում։
42. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միության մաքսային օրենսգիրքը գործողության մեջ դնելուն ուղղված միջոցառումների պլանին համապատասխան նախապատրաստված միջազգային համաձայնագրերի մասին» թիվ 286 որոշում։
43. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում Մաքսային միության մաքսային տարածք լիցենզավորվող ապրանքների ներմուծման և այդ տարածքից դրանց արտահանման նկատմամբ մաքսային մարմինների կողմից հսկողության միասնական կարգի մասին» թիվ 321 որոշում:
44. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «««Մաքսային միության մաքսային տարածքում «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի նոյեմբերի 14-ի մաքսային կոնվենցիայի կիրառման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագծի մասին» թիվ 322 որոշում։
45. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի ««ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցերով մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրի նախագծի մասին» թիվ 381 որոշում։
46. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «««Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության նախագծի մասին» թիվ 407 որոշում։
47. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի ««ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցերով մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրի նախագծի մասին» թիվ 414 որոշում։
48. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի ««Մաքսային միության մաքսային տարածքում «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի նոյեմբերի 14-ի մաքսային կոնվենցիայի կիրառման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագծի մասին» թիվ 415 որոշում։
49. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի ««Ապրանքները էլեկտրահաղորդման գծերով և խողովակաշարային տրանսպորտով տեղափոխելու կարգի մասին» համաձայնագրի նախագծի մասին» թիվ 448 որոշում։
50. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի ««Մաքսային միության միասնական մաքսային տարածքում «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի նոյեմբերի 14-ի մաքսային կոնվենցիայի կիրառման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագծի մասին» թիվ 464 որոշում։
51. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի «Մաքսային միության անդամ պետությունների արտաքին սահմանի ռեժիմի իրավական կարգավորման մասին» թիվ 466 որոշում։
52. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի ««Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրի ու ««Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» VII հոդվածը կիրառելու մասին» համաձայնագրի դրույթների և ԱՀԿ համաձայնագրի բացատրական նշումների դրույթների համապատասխանության մասին» թիվ 467 որոշում։
53. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի ««Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» պայմանագրի նախագծի մասին» թիվ 469 որոշում։
54. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի ««ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցերով մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրի նախագծի մասին» թիվ 484 որոշում։
55. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի ««Կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծելիս և Մաքսային միության միասնական մաքսային տարածքից արտահանելիս հանցավոր (անօրինական) ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» պայմանագրի նախագծի մասին» թիվ 487 որոշում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: