Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 90
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-20.07.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
29.05.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
29.05.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2018 թվականի

թիվ 90

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ) ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՀԵՐԲԻՑԻԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կիրառել հակագնագցման միջոց Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ Եվրոպական միության (Եվրոպական միության երկրների) ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808 59 000 5, 3808 93 110 0, 3808 93 130 0, 3808 93 150 0, 3808 93 170 0, 3808 93 210 0, 3808 93 230 0, 3808 93 270 0, 3808 93 300 0, 3808 93 900 0 ծածկագրերով դասակարգվող հերբիցիդների նկատմամբ (բացառությամբ թիվ 2 հավելվածի համաձայն ներկայացված ցանկի հերբիցիդների)՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված չափերով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։

2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքը չի վճարվում սույն որոշման 1-ին կետում նշված հերբիցիդների մասով, որոնք արտադրվում են թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված ցանկում նշված արտադրողների կողմից, ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ այդ ապրանքների հայտարարատուի մոտ թիվ 4 հավելվածի համաձայն սահմանված ձևով՝ արտադրողի հավաստագրի առկայության դեպքում, որը ստորագրվել է համապատասխան արտադրողի լիազորված աշխատակցի կողմից և վավերացվել է այդ արտադրողի կնիքով, և մաքսային մարմին ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս դրանում այդ հավաստագրի մասին տեղեկություններ հայտագրելու դեպքում:

3. Հավանություն տալ արտադրողների կողմից սույն որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ցանկի համաձայն ընդունված գնային պարտավորություններին։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի բնագավառում լիազորված պետական մարմիններին ուղարկել սույն որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողների լիազորված աշխատակիցների ստորագրությունների և կնիքների դրոշմվածքների նմուշները.

իրականացնել հսկողություն սույն որոշմամբ նախատեսված գնային պարտավորությունների կատարման նկատմամբ.

ներկայացնել առաջարկներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը՝ «Բույսերի պաշտպանության ինստիտուտ» հանրապետական գիտական ունիտար դուստր ձեռնարկության (Բելառուսի Հանրապետություն) և «Բույսերի պաշտպանության համառուսական գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային պետական բյուջետային հաստատության (Ռուսաստանի Դաշնություն) եզրակացության արդյունքների հիման վրա սույն որոշման թիվ 2 հավելվածում հերբիցիդների տարատեսակներ ներառելու մասին:

5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի բնագավառում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի մայիսի 29-ի

թիվ 90 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

հակագնագցման տուրքի

 

Ապրանքի անվանումը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներ)

Հերբիցիդները

«SYNGENTA» ապրանքային նշանով հերբիցիդներ արտադրողները

27,47

 

«BASF» ապրանքային նշանով հերբիցիդներ արտադրողները

28,74

 

«MONSANTO» ապրանքային նշանով հերբիցիդներ արտադրողները

32,43

 

«BAYER» ապրանքային նշանով հերբիցիդներ արտադրողները

52,23

 

«ARYSTA LIFESCIENCE», «ADAMA», «DOW AGROSCIENCES», «DUPONT», «NUFARM», «CHEMINOVA», «СIЕСН», «ISK BIOSCIENCES» ապրանքային նշաններով հերբիցիդներ արտադրողները

28,60

 

Այլ ապրանքային նշաններով հերբիցիդներ արտադրողները

52,23

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի մայիսի 29-ի

թիվ 90 որոշման

 

ՑԱՆԿ

 

հերբիցիդների այն տարատեսակների, որոնց համար հակագնագցման տուրքը ենթակա չէ գանձման

 

1. Մեկ ազդող նյութ՝ 25 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով պենօքսուլամ պարունակող հերբիցիդներ:

2. Մեկ ազդող նյութ՝ 500 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով ազիմսուլֆուրոն պարունակող հերբիցիդներ:

3. 100 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով ցիգալոֆոպ-բութիլ ազդող նյութ և 13,33 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով պենօքսուլամ ազդող նյութ պարունակող հերբիցիդներ։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի մայիսի 29-ի

թիվ 90 որոշման

 

ՑԱՆԿ

 

արտադրողների, որոնց գնային պարտավորությունները հավանության են արժանացել

 

Արտադրողը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պարտավորությունները ներկայացնող գրության գրանցման ամսաթիվը և համարը

1. «BASF» ապրանքային նշանով հերբիցիդներ արտադրողները

2018 թվականի մայիսի 8-ի թիվ DZVR-165 գաղտնի/АD23

2. «SYNGENTA» ապրանքային նշանով հերբիցիդներ արտադրողները

2018 թվականի մայիսի 8-ի թիվ DZVR-166 գաղտնի/АD23

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի մայիսի 29-ի

թիվ 90 որոշման

 

(ձև)

 

Արտադրողի հավաստագիրը

 

1. Արտադրողը (անվանումը, հասցեն)

2. Հավաստագրի հերթական համարը և տրամադրման ամսաթիվը

3. Արտահանողը (անվանումը, հասցեն)

ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ

4. Նշանակման երկիրը

5. Ներմուծողը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ռեզիդենտը (անվանումը, հասցեն)

6. Հաշիվ-ապրանքագիրը (համարը, ամսաթիվը)

7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

8. Ապրանքի մասին տեղեկությունները

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը, այլ ծանոթագրություններ, ներառյալ՝ խմբաքանակի համարը (նշվում են ապրանքի տարատեսակները՝ պարտավորություններին համապատասխան)

Չափման միավորը (կիլոգրամ/լիտր)

Քանակը

Գինը (նշվում է արժույթը)

Արժեքը (նշվում է արժույթը)

           

9. Ես՝ ներքոստորագրյալս, հաստատում եմ, որ սույն հավաստագրի 8-րդ կետում նշված ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառքը կատարվում է ստանձնած պարտավորությունների պահպանմամբ։ Ես հաստատում եմ, որ սույն հավաստագրում նշված տեղեկատվությունն ամբողջական է և ճիշտ։

 ______________________
          (ամսաթիվը)

__________________________________________________
(պաշտոնը) (ստորագրությունը) (Ա.Ա.Հ.)

(Կ.Տ.)

 

Ծանոթագրություններ.

 

1. Հավաստագիրը լրացվում է ռուսերենով՝ տպագիր՝ բացառությամբ հավաստագրի 1-ին և 3-րդ կետերի, որոնք լրացվում են անգլերենով:

2. Հավաստագրի գործողության ժամկետը դրա տրամադրման օրվանից 90 օր է:

3. Հավաստագրի 4-րդ կետում նշվում է նշանակման երկիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։

4. Հավաստագրի 6-րդ կետում նշվում են մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը:

5. Հավաստագրի 8-րդ կետում թվանշաններով նշվում են ապրանքի գինը մեկ կիլոգրամի կամ մեկ լիտրի համար և ապրանքի արժեքը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման ապրանքը գնողի կողմից՝ պարտավորություններով նախատեսված վաճառքների սխեմային համապատասխան։

6. Հավաստագրում ուղղումներն ու (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվության վրա գիծ քաշելու և շտկված տեղեկությունները դրա վրա տպելու միջոցով, որոնք վավերացվում են արտադրողի կնիքով:

7. Հավաստագրում չի թույլատրվում անձանց ստորագրությունների ֆաքսիմիլեի օգտագործումը, ինչպես նաև ջնջումների, ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը, որոնք վավերացված չեն սույն ծանոթագրությունների 6-րդ կետում նշված կարգով:

8. Հավաստագիրը անվավեր է ճանաչվում հետևյալ դեպքերում.

լրացել է հավաստագրի գործողության ժամկետը.

հավաստագրի ձևը չի համապատասխանում սույն հավելվածում նշված ձևին, և (կամ) հավաստագիրը չի լրացվել սույն ծանոթագրությունների 1-7-րդ կետերի պահանջներին համապատասխան.

հավաստագրում նշված տեղեկությունները չեն համապատասխանում ապրանքների հայտարարագրում հայտագրվածին և (կամ) թույլ չեն տալիս իրականացնել ապրանքի միանշանակ նույնականացում.

հավաստագրում դրված ստորագրությունը և (կամ) կնիքը չեն համապատասխանում մաքսային մարմնի մոտ առկա ստորագրությունների և (կամ) կնիքի դրոշմվածքների նմուշներին։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.09.2021, թիվ 124 01.01.2022, թիվ 90
26.05.2020, թիվ 66 28.06.2020, թիվ 90
18.06.2019, թիվ 104 20.07.2019, թիվ 90
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան