ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2018 թվականի |
թիվ 79 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ 96-ՐԴ ԽՄԲԻ 1-ԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) 96-րդ խմբի 1-ին լրացուցիչ ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. 9602 00 000 1 ստորաենթադիրքում ստորև նշված եզրույթները նշանակում են՝
ա) «մշակված սաթ, գիշերաքար (սև սաթ)»՝ սաթ, գիշերաքար (սև սաթ)՝ կտորների, թերթերի, շերտերի, գլանների տեսքով կամ նույնանման ձևերով՝ մշակված հետևյալ մեկ կամ մի քանի գործողություններով՝ ամբողջ մակերևույթի փայլեցում, ամբողջ մակերևույթի հղկում, ամբողջ մակերևույթի շրջատաշում կամ գայլիկոնում՝ մեկ կամ մի քանի վերոնշյալ գործողությունների ամբողջությամբ.
բ) «մշակված սաթ՝ շեղջաքարացված (ագլոմերացված)»՝ շեղջաքարացված (ագլոմերացված) սաթ՝ շերտերի, գլանների տեսքով կամ նույնանման ձևերով՝ ձուլումից հետո մշակված հետևյալ մեկ կամ մի քանի գործողություններով՝ ամբողջ մակերևույթի փայլեցում, ամբողջ մակերևույթի հղկում, ամբողջ մակերևույթի շրջատաշում կամ գայլիկոնում՝ մեկ կամ մի քանի վերոնշյալ գործողությունների ամբողջությամբ:
Տվյալ ստորաենթադիրքում չեն ընդգրկվում սաթը, շեղջաքարացված (ագլոմերացված) սաթը, գիշերաքարը (սև սաթը), որոնք նույնականացված են որպես այլ ապրանքային դիրքերում ընդգրկված արտադրատեսակների մասեր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: