Գլխավոր տեղեկություն
Номер
N 662-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.04.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Дата подписания
29.04.2021
Дата вступления в силу
30.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2021 թվականի N 662-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ դրանցում առկա` իրենց նպատակային ԵՎ գործառնական նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի շենքերը, շինությունները ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 07.07.22 N 1041-Ա)

 

Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետության կողմից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում որպես սեփականություն ձեռք բերված հողամասերից 8.131801 հեկտարը, որից՝ բնակավայրերի հողերի՝ 6.405204 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտա- գործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 0.067987 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 1.65861 հեկտար և դրանցում առկա` իրենց նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի շենքերը, շինությունները, սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Երևան համայնքին՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։

(1-ին կետը լրաց. 07.07.22 N 1041-Ա)

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված հողամասերում շենքեր, շինություններ քանդված լինելու դեպքում ապահովել շինության քանդման (ոչնչացման) հիմքով դրա նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի դադարման պետական գրանցումը և մեկամսյա ժամկետում Երևանի քաղաքապետի հետ կնքել գույքերի (հողամասերի և դրանցում առկա շենքերի, շինությունների) նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ գործարքի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին:

(2-րդ կետը լրաց. 07.07.22 N 1041-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

29.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թվականի
ապրիլի 29-ի N 662-Ա
որոշման

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2021 թվականի
ապրիլի 29-ի
N 662-Ա որոշման

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2021 թվականի
ապրիլի 29-ի
N 662-Ա որոշման

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.07.2022, N 1041-Ա 08.07.2022, N 662-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան