ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2019 թվականի |
թիվ 16 |
քաղ. Երևան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տնտեսական համագործակցության հետագա զարգացման, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև կոոպերացիոն կապերի ձևավորման և անդամ պետությունների ներդրումային ու նորարարական ներուժի միավորման արդյունքում սիներգետիկ էֆեկտ ստանալու նպատակներով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. «Եվրասիական շաբաթ» ֆորումը վերափոխել Եվրասիական տնտեսական ֆորումի:
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահող անդամ պետությունում (այսուհետ՝ Միության մարմիններում նախագահող անդամ պետություն) ամեն տարի անցկացնել Եվրասիական տնտեսական ֆորում՝ հարմարեցնելով այն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։
3. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական ֆորումի կազմակերպումն ու անցկացումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Միության մարմիններում նախագահող անդամ պետության հետ փոխգործակցությամբ՝ մյուս անդամ պետությունների աջակցությամբ:
4. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության բյուջեի միջոցների հաշվին՝ Միության մարմիններում նախագահող անդամ պետության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրասիական տնտեսական ֆորումի օրակարգում իր կողմից ներառված հարցերով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության 2020 թվականի և հաջորդ տարիների բյուջեներում նախատեսել Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացման համար համապատասխան ծախսեր:
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների հետ համատեղ մշակել Եվրասիական տնտեսական ֆորումի մասին դրույթի նախագիծը և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հաստատմանը:
6. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը և դրան հարմարեցված՝ Եվրասիական տնտեսական ֆորումն անցկացնելու ժամանակը և վայրը պլանավորելիս քննարկել նշված միջոցառումները Միության մարմիններում նախագահող անդամ պետությունում անցկացվող խոշորագույն տնտեսական ֆորումների հետ համատեղելու հնարավորությունը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|